EU for Culture. Stronger Communities and Local Initiatives. Training in Gexarkunik Region
Հարգելի գործընկերներ,
Դի-Վի-Վի Ինթերնեյշնալը հայտարարում է Գեղարունիքի մարզում առաջին թեմատիկ դասընթացը «ԵՄ հանուն մշակույթի․ առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում հետևյալ թեմաներով*.
1․ Հանրային կապեր [PR] մշակույթի և զբոսաշրջության ոլորտում
2․ Միջոցառումների կազմակերպում և կառավարում մշակույթի և զբոսաշրջության ոլորտում
Դասընթացի օրեր՝ |
Նոյեմբերի 30 – դեկտեմբերի 2, 2018թ․ |
Դասընթացի անցկացման վայր՝ |
«Ծովածոց» հանգստի գոտի, Չկալովկա համայնք |
Դասընթացի թիրախային խումբ՝ |
Գեղարքունիքի մարզի
|
Դասընթացավարներ՝ |
Նվարդ Մելքոնյան, Տաթևիկ Սիմոնյան |
Դասընթացը բաց է բոլոր հետաքրքրվող կազմակերպությունների և անձանց համար, սակայն, ելնելով թեմատիկ դասընթացների բնույթից, մասնակիցների առավելագույն թիվը 20 է, և մասնակիցները կցուցակագրվեն՝ ըստ հայտերի ներկայացման հերթականության։
Ուզում ենք հիշեցնել, որ ծրագրի շրջանակներում դրամաշնորհների դիմելու կարևոր նախապայման է լինելու երկու դասընթացներին մասնակցությունը։ Այսպիսով՝
-
Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են հոկտեմբերի 18-19-ին կայացած ներածական դասընթացին, այս դասընթացին մասնակցելով՝ կլրացնեն վերոնշյալ պայմանը։
-
Ովքեր չեն մասնակցել ներածական դասընթացին, կարող են մասնակցել այս թեմատիկ դասընթացին և 2019թ․ հունվարին անցկացվելիք երկրորդ թեմատիկ դասընթացին:
-
Ներածական դասընթացի այն մասնակիցները, ովքեր չեն կարողանա մասնակցել նոյեմբերի 30-դեկտեմբերի 2-ը կայանալիք դասընթացին, նույնպես հնարավորություն կունենան լրացնել երկրորդ դասընթացը 2019թ․ հունվարին:
-
Դասընթացը բաց է նաև բոլոր նրանց համար, ովքեր չեն հավակնում դրամաշնորհի, բայց հետաքրքրված են թեմաներով:
Խնդրում ենք Ձեր մասնակցությունը հաստատել մինչև նոյեմբերի 27-ը՝ [email protected] և [email protected] հասցեներին ուղարկելով մասնակցության լրացված հայտը, որը կարող եք ներբեռնել այստեղ՝ http://bit.ly/2qUOoCj :
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 575647, 093 971147:
Մասնակցության հաստատման համար կզանգահարենք բոլոր գրանցված անձանց և կազմակերպություններին։
Մասնակիցների խմբի վերջնականացումից հետո մենք կզանգահարենք Ձեզ՝ տրանսպորտի հարցը կարգավորելու համար։
Հ․ Գ․ Ուզում ենք նաև տեղեկացնել, որ զուգահեռաբար Կոտայքի մարզում նոյեմբերի 27-28-ին անցկացվելու է դասընթաց 1․ Ինչպե՞ս ավելի գրավիչ դարձնել զբոսաշրջային վայրը, և 2․Վաճառե՛ք ավելի շատ տուրեր առցանց։ Զբոսաշրջային մարքեթինգ թեմաներով, դասընթացավար՝ Դիանա Ավետյան։
Նրանք, ովքեր հետաքրքրված են Կոտայքի մարզում կազմակերպվող դասընթացով, կարող են նշել այդ մասին նամակով, և մենք մի քանի հոգու կընձեռենք այդ հնարավորությունը՝ ապահովելով տրանսպորտը։
* Դասընթացի ընտրությունը հիմնվել է ներածական դասընթացի մասնակիցների և ծրագրի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած անձանց կողմից լրացված դասընթացների քվեարկության թերթիկների ամփոփ արդյունքների վրա: