"Free market economy. vision for the future of Armenia. " discussion (Armenian)
Աղբյուրը՝ այստեղ
«Ժողովրդավարության Ազգային Պլատֆորմը» և Ֆ․ Նաումանի «Հանուն Ազատության» հիմնադրամը հրավիրում են տնտեսական խորհրդաժողովի
Հոկտեմբրի 20-ին ժամը 10։00-ից 16։00-ն «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի կունենա տնտեսական խորհրդաժողով «Ազատ շուկայական տնտեսություն․ Հայաստանի ապագայի տեսլականը» թեմայով։
Խորհրդաժողովի նպատակն է քննարկել Հայաստանի տնտեսական աճի առկա խոչընդոտները և կարծիքներ փոխանակել զարգացման ճանապարհներ մշակելու վերաբերյալ։
Միջոցառմանը զեկույցներով հանդես կգան Եվրամիության հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հայաստանյան գրասենյակի նախագահ Դալար Կազանջյանը և այլք։ Խորհրդաժողովին ներկա կլինեն ՀՀ-ում գործող դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ դեսպաններ, ինչպես նաև քաղաքական գործիչներ և ոլորտի խոշոր փորձագետներ։
Լրագրողների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ հետաքրքրված անձանց մուտքն ազատ է։ Միջոցառման ընթացքում կլինի հարց ու պատասխանի հնարավորություն