We are small teams doing BIG things!
Published on: 30 August, 2016
Media Education Training for NGOs (Armenian)
"Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա" ՀԿ-ն Երևանում և Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերում գործող հասարակական կազմակերպությունների համար կազմակերպում է մեդիակրթության անվճար դասընթաց, որին յուրաքանչյուր ՀԿ-ից կարող է դիմել միայն 1 մասնակից:
Դասընթացի նպատակն է նպաստել ՀԿ-ների` ԶԼՄ-ների հետ արդյունավետ համագործակցությանը, ինչպես նաև ՀԿ-ներին փոխանցել գիտելիքներ, մասնավորապես, հետևյալ թեմաների վերաբերյալ՝
1. ՀԿ և ԶԼՄ հարաբերությունների եղանակներն ու լրագրողների հետ աշխատանքի հմտությունները:
2.Սեփական կայքի, բլոգի և կամ սոց. ցանցերում էջի ստեղծում և վարում:
3. Ազդեցիկ տեղեկատվական բովանդակության (հոդված, մամուլի հաղորդագրություն, հայտարարություն, տեսաձայնային նյութեր և այլն) ստեղծում, տարածում և այլն:
Տեսական գիտելիքներին զուգահեռ մասնակիցները գործնականում կկիրառեն իրենց հմտությունները:
Մասնակցության համար կարող եք գրանցվել այստեղ: Գրանցվելուց հետո մենք անհատապես կապ կհաստատենք դիմորդների հետ` հստակեցնելու համար կոնկրետ մարզում անցկացվելիք դասընթացի տեղն ու ժամը: Հարցերի դեպքում կարող եք գրել կամ զանգահարել նշված հեռախոսահամարներին:
--
Արման Ղազարյան
«Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ նախագահ
Best regards
Arman Ghazaryan
President of "Association of Young Journalists" NGO
Tel: +37496757277