Granting Opportunity from AYO Platform (in Armenian)
Ո՞վ ենք մենք
«Այո»-ն հարթակ է, որը դրամահավաքի միջոցով գումար է հավաքագրում ծրագրեր իրականացնելու համար։ Կարևոր է իմանալ, որ «Այո»-ի հանգանակությունների 100%-ն ուղղված է ծրագրի բուն իրականացմանը։
Ո՞վ կարող է դիմել
Դիմել կարող են բոլորը՝ անհատները, խմբերը, ՀԿ-ները, պետական և ոչ պետական կառույցները։
Ինչպե՞ս դիմել
Պարզապես ուղարկեք ծրագրի գաղափարը [email protected] Էլ. փոստին՝ հետևելով այս ուղեցույցին։
Ծրագրի հայտադիմումը պետք է ներառի՝
• Ծրագրի անվանումը
• դիմողի անունը, դիմողի մասին հակիրճ նկարագրությունը, կոնտակտային տվյալները
• ծրագրի նկարագրությունը /500 բառ/, որը կպատասխանի հետևյալ հարցերին՝
- Ո՞րն է այն խնդիրը, որն այս ծրագրի միջոցով կլուծվի
- Ի՞նչ լուծում եք նախատեսում
- Ի՞նչ հստակ արդյունքներ կունենա ծրագիրը
• Ծրագրի մանրամասն բյուջեն, որը չպետք է նախատեսի աշխատավարձ
Հայտերն ուսումնասիրելիս նախապատվություն կտրվի այն ծրագրերին, որոնք՝
- Կունենան երկարատև ազդեցություն
- Ուղղված են ընդգրկելու հնարավորինս մեծ թվով մարդկանց
- Կունենան անմիջական և իրատեսական արդյունք
Ձեր ծրագրի հաստատման դեպքում մեր թիմը կօգնի անհրաժեշտ գումարի հայթայթման և ծրագիրի իրականացման հարցում։
Հայտ կցելու համար սեղմեք այստեղ։
Դեռ հարցեր ունե՞ք, գրե’ք մեզ՝ [email protected]