Դրամաշնորհ երիտասարդ ձեռներեցներին
Դրամաշնորհ երիտասարդ ձեռներեցներին
Գյուղական համայնքներում երիտասարդների քաղաքացիական և տնտեսական մասկացությանը նպաստելու համար ԵՀՀ–ն իրականացնում է «Երիտասարդական ձեռներեցության խթանում Հայաստանի մարզերում» ծրագիրը՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոն (ՓՄՁԶԱԿ) հիմնադրամի միջոցներով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող "Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման" ծրագրի շրջանակներում։
Հրավիրում ենք Լոռվա, Տավուշի, Արարատի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի 18-35 տարեկան երիտասարդներին իրենց բիզնես գաղափարները ուղարկելու դրամաշնորհի մրցույթին: Կարող են դիմել ինչպես գործող բիզնեսում ներգրավված այնպես էլ ձեռներեցությամբ զբաղվելու ցանկություն ունեցող երիտասարդներ: Կարևոր է, որ Ձեր գաղափարը ձևակերպեք որպես ապրանքի ստեղծում, ծառայության մատուցում կամ բիզնեսի օժանդակություն:
Դիումների վերջնաժամկետ մարտի 18-ն է: Դիմումաձևը կարող եք բեռնել այստեղ:
Դիումները ուղարկել հետևյալ հասցեներով.
Լոռվա մարզ՝ Վանաձորի Երիտասարդական Բանկ, [email protected]
Տավուշի մարզ՝ Դիլիջանի Երիտասարդական Բանկ, [email protected]
Արարատի մարզ՝ Արարատի Երիտասարդական Բանկ, [email protected]
Արմավիրի մարզ՝ Արմավիրի Երիտասարդական Բանկ, [email protected]
Գեղարքունիքի մարզ՝ Մարտունու Երիտասարդական Բանկ, [email protected]
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՀՀ գրասենյակ Գայանե Մկրտչյանին`զանգահարելով 095251568 կամ էլ.հասցով՝ [email protected]: