Grant Opportunity for NGOs from Syunik
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը ՊՏԱԾ-Հ Փոքր Դրամաշնորհային Բաղադրիչի (ՓԴԲ) շրջանակներում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անունից հրավիրում է Սյունիքի մարզում գրանցված բոլոր Հասարակական Կազմակերպություններին` մասնակցելու փոքր դրամաշնորհային ծրագրերի մրցույթին:
Ծրագիր` |
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) |
Հղում No` |
BMZ-N 2009.6657.2 |
Ծրագրի դոնոր` |
KfW Զարգացման բանկ (KfW), Գերմանիա |
Դրամաշնորհ տրամադրող` |
ՀՀ բնապահպանության նախարարությունը (Ծրագրի գործադիր մարմին) և ՊՏԱԾ-Հ Ծրագրի Իրականացման Գրասենյակը |
Պայմանագիր` |
Դրամաշնորհի/Նվիրաբերության տրամադրման |
Հայտարարության սկիզբ |
Դեկտեմբերի 26, 2018 |
Հայտադիմումների ներկայացնելու վերջնաժամկետ |
Փետրվարի 15, 2019, 18:00 |
Հայտադիմումների ներկայացման ձևը` |
Հայտադիմումները պետք է ուղարկվեն էլեկտրոնային, ինչպես նաև թղթային տարբերակներով. |
Հայտադիմումների թղթային փաթեթների ներկայացման հասցեներ` |
ՀՊՏԱԾ-Հ ք. Կապանի գրասենյակ, ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, 6/1 Մ. Ստեփանյան, Հասմիկ Խաչոյանին կամ ՊՏԱԾ-Հ ք. Երևանի գրասենյակ, ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544, Մարտիրոս Նալբանդյանին |
Հայտադիմումների էլեկտրոնային տարբերակների ներկայացնման հասցեներ |
|
Հայտադիմումների լեզու |
Հայերեն |
Մրցույթի մասնակցության հայտադիմումը կազմված է հետևյալ փաստաթղթերից ՝
1. Ծրագրային հայտ
2. Գործողությունների պլան
3. Ծրագրի բյուջե
4. Հասարակական Կազմակերպության գրանցման վկայականի պատճեն
5. Հասարակական Կազմակերպության կանոնադրության պատճեն
1-3 կետերում նշված ձևաթղթերի, ՊՏԱԾ-Հ ՓԴԲ ուղեցույցի կամ այլ լրացուցիչ տեղեկատվության ձեռքբերման համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի սոցիալ-տնտեսական հարցերով մասնագետ Հասմիկ Խաչոյանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. [email protected] կամ զանգահարել +374 (0) 93 549955 հեռախոսահամարով կամ այցելել հետևյալ հղումով:
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)