People in Need: Grant Opportunity
Source: People in Need
«Մարդը կարիքի մեջ» (People in Need - PIN) չեխական հասարակական կազմակերպությունը (ՀԿ) Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագիրը, որը նպատակ ունի նպաստել Սյունիքի մարզի զբոսաշրջության և համայնքային զարգացմանը։ Ծրագիրն իրականացվում է «ԱՐԿ» բնապահպանական ՀԿ-ի հետ համագործակցությամբ։
«ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն հայտարարում է Լեգենդների արահետի դրամաշնորհային բաց մրցույթի երրորդ փուլ։
Առաջարկվող ծրագրի նպատակն է հզորացնել քաղաքացիական հասարակության ներուժը Սյունիքի մարզում՝ խրախուսելով բնակիչներին ակտիվ դեր ստանձնել աղքատության կրճատման, ինչպես նաև զբոսաշրջության ու համայնքային կայուն զարգացման գործընթացում։ Մեր առաքելությանը հասնելու նպատակով խրախուսվում է Սյունիքի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տեղական իշխանությունների միջև համագործակցությունը` ստեղծելու կայուն զարգացման խթանիչներ համայնքային զբոսաշրջության զարգացման համար։
Լեգենդների արահետի դրամաշնորհային մրցույթի թիրախ են հանդիսանում Գորիսի, Կապանի և Տաթևի տարածաշրջանների համայնքները մասնավորապես՝ Կապան, Աղվանի, Տանձավեր, Տավրուս, Առաջաձոր, Վերին Խոտանան, Շրվենանց, Բեխ, Վերին Վաչագան, Բաղաբուրջ, Անտառաշատ, Վանեք, Ձորաստան, Շղարշիկ, Օխտար, Գորիս, Խնձորեսկ, Ներքին Խնձորեսկ, Հարթաշեն, Վերիշեն, Ակներ, Քարահունջ, Որոտան, Շուռնուխ, Բարձրավան, Տաթև, Հալիձոր, Շինուհայր, Խոտ, Հարժիս բնակավայրերը։
«ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում փոքր դրամաշնորհներն ուղղված են Սյունիքի մարզում աղքատության կրճատմանը, կայուն զարգացմանը և քաղաքացիական հասարակության հզորացմանը։ 2021 թ-ի դրամաշնորհային մրցույթում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն կտրամադրի փոքր դրամաշնորհներ՝ թիրախավորելով համայնքային նախաձեռնություններն ու փոքր ընտանեկան հյուրատները՝ բավարարելու Սյունիքի մարզի բնակչության ներկայիս կարիքները։
Ներկայացվող ծրագրերի տևողությունը չպետք է գերազանցի 2 ամիսը։ Դրամաշնորհային գործողությունները կարող են ներառել, սակայն չեն սահմանափակվում նաև հետևյալ գործողություններով՝ սարքավորումների, տեխնիկայի, կահույքի ձեռքբերում, ինչպես նաև կարողությունների զարգացմանն ուղղված ծախսեր։ Դիմորդները կարող են ներկայացնել մի քանի գաղափար, բայց դրամաշնորհ կտրամադրվի միայն ամենամրցունակ գաղափարի համար։
Դրամաշնորհային մրցույթի համար հասանելի ֆինանսավորման ամբողջ գումարը կազմում է 44 000 եվրոյին համարժեք 27,500,000 ՀՀ դրամ, որից 35,000 եվրոն նախատեսված է համայնքային նախաձեռնությունների, իսկ 9,000 եվրոն՝ փոքր ընտանեկան հյուրատների ֆինանսավորման համար։ Դրամաշնորհային պայմանագրերը կկնքվեն ՀՀ դրամով։
Դրամաշնորհի իրականացման համար առավելագույն ժամկետը 2 ամիս է։ Այն պետք է ավարտված լինի ս/թ-ի մայիսի 15-ին:
Դրամաշնորհային մրցույթի նոր փուլի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու և Ձեր հարցերը ուղղելու համար «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն կազմակերպում է առցանց տեղեկատվական հանդիպում Zoom հարթակի միջոցով՝ փետրվարի 19-ին՝ ժամը 14։00-ին։
https://us02web.zoom.us/j/84010275119?pwd=Wit3QjR4YUgzUm1Id3FHQlJpL0Vadz09
Meeting ID: 840 1027 5119 | Passcode: 076720
Ծրագրի մշակման ընթացքում առաջացած հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ. փոստին մինչև 2021 թ․ փետրվարի 23-ը:
Դրամաշնորհային մրցույթի մանրասներին ծանոթանալու և դիմում-հայտը լրացնելու համար ներբեռնեք ստորև ներկայացված ձեռնարկն ու հավելվածները։
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ ՓԵՏՐՎԱՐԻ 28, ԺԱՄԸ 17։00։