Granting Opportunity from Fund for Armenian Relief for business establishment/development in Armenia (in Armenian)
Հայ օգնության ֆոնդը հայտարարում է բիզնես ծրագրերի մրցույթ Մերձավոր արևելքի երկրներից /Սիրիա, Իրաք, Հորդանան, Լիբանան/ հայրենադարձված, ինչպես նաև Արցախի հանրապետությունից տեղահանված անձանց համար, որոնք պլանավորում են իրենց բիզնեսը հիմնել կամ զարգացնել Հայաստանում:
Մրցույթի արդյունքում ընտրված յուրաքանչյուր գաղափարի համար կտրամադրվի 1,200,000, (մեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ, որի մինչև 50%-ը կտրամադրվի որպես անտոկոս փոխառություն, իսկ 50%-ը՝ դրամաշնորհի տեսքով: Աջակցությունը կտրամադրվի գործիքների, սարքավորումների, տեխնիկական միջոցների ձեռքբերման համար։
Ծրագիրը հովանավորում է Աթեզյան ընտանիքը։
Մասնակցության չափանիշները․
- Անձը և կեցությունը հաստատող փաստաթուղթ
- Առկայության դեպքում՝ պատրաստի բիզնես ծրագիր (կամ կարող եք հայտը ներբեռնել այստեղից)
- Դիմումները ներկայացնել մինչև հոկտեմբերի 18-ը
ՀՕՖ-ի գրասենյակ, Երևան, Խորենացի 22,
Հեռ․՝ 060 526660 (ներքին համարը՝ 119) կամ ուղարկել [email protected] և [email protected]էլ․ հասցեներին։
Բիզնես առաջարկի ներկայացումը դեռևս չի նշանակում, որ ծրագիրն անպայմանորեն կֆինանսավորվի: Առաջարկի պատրաստման և ներկայացման համար կատարված ծախսերը չեն փոխհատուցվում: