Grants from Ministry of Sport and Youth (Armenian)
Հարգելի գործընկերներ,
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է 2016 թվականի երկրորդ եռամսյակի դրամաշնորհային մրցույթ:
2016 թվականի երկրորդ եռամսյակի ծրագրի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թվականի մարտի 7-ը ներառյալ:
2016 թվականի երկրորդ եռամսյակի ծրագրերի մեկնարկը պետք է նախատեսել ոչ շուտ, քան 2016 թվականի ապրիլի 10-ը իսկ ավարտը ոչ ուշ, քան 2016 թվականի դեկտեմբերի 15-ը:.
Մրցույթի մասնակցության հայտերը անհրաժեշտ է ներկայացնել առցանց՝ օգտագործելով «Հանդիպում», «Հանդիպումից զատ» և «համաֆինանսավորում» տեսակի ծրագրային ձևերից մեկը՝ Ձեր ծրագրի բնույթին համապատասխան:
Ծրագրային հայտերի ներկայացման վերջնաժամկետից ուշ, ծրագրի մեկնարկի և ավարտի ժամկետի խախտմամբ, ինչպես նաև ծրագրերի ներկայացման ֆորմալ պահանջին չբավարարող ծրագրային հայտերը հետ կվերադարձվեն հայտատուներին:
*2016 թ. ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Գյումրիում անցկացվող ծրագրերի փորձագիտական արդյունարար գնահատականի նկկատմամբ կկիրառվի 1.1 գործակից:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Համաձայն ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի № 105-Ն որոշման 4-րդ կետի՝ ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի №441-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել: Ուստի ծրագրերի ապրանքների, ծառայությունների և աշխատանքների նվազագույն գները (միավորի արժեքը) որոշելու համար անհրաժեշտ է իրականացնել առնվազն 3 գնային հարցում` ընտրելով ամենաէժան առաջարկած գինը: Գնային հարցման արդյունքները հանդիսանում են ծրագրային հայտի հավելված և անհրաժեշտ է ներկայացնել ծրագրային հայտի հետ միասին:
Ծրագրային հայտին պարտադիր անհրաժեշտ է կցել ծրագրի նախահաշվի xls ֆայլը և ծրագրի իրականացման ժամանակացույցը (Գանտի աղյուսակի ձևով):
Ծրագրային հայտերի նախահաշիվների լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, հեռ. 011 54-69-31
Ծրագրի նախահաշիվը սահմանված ձևից շեղումներով, կցված ձևաչափում նշված «Միավորի արժեքի հիմնավորումը» սյունյակը չլրացնելու, ինչպես նաև գնային հիմնավորումներ չներկայացնելու դեպքում ծրագրային հայտերը կմերժվեն:
Ծրագրի ֆինանսական հաշվետվությունը անհրաժեշտ է ներկայացնել համաձայն սահմանված ձևի (կցվում է):
ՀՀ պետական բյուջեով երիտասարդական պետական քաղաքականությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման տողով նախատեսված հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի համար սահմանված են ընթացիկ դրամաշնորհների ֆինանսական միջոցների հետևյալ չափաբաժինները.
1. Մեկնարկային ծրագրեր. նախկինում պետական բյուջեից դրամաշնորհ չստացած կազմակերպությունների համար` մինչև 500.000 դրամ: Այս տիպի ծրագրերի խրախուսման նպատակով փորձագիտական արդյունարար գնահատականի նկատմամբ կկիրառվի 1.1 գործակից:
2. Հիմնական ծրագրեր. նախկինում պետական բյուջեից ծրագրեր ստանալու և արդյունավետ կառավարելու փորձ ունեցող կազմակերպությունների համար` 500.000 դրամից մինչև 2 միլիոն դրամ: «Ուղևորության» և «Համաֆինանսավորում» տիպի ծրագրերի համար սույն կետում նշված նվազագույն գումարի շեմը կարող է չգործել:
3. Նպատակային ծրագեր. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կարող է հայտարարել հատուկ դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ, ելնելով ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության 2013-2017 թթ. ռազմավարության գերակայություններից, ֆինանսավորման չափը` մինչև 3,5 մլն. դրամ:
Մանրամասները՝ սկզբաղբյուրում։