"Hayouhi" crafts club (Armenian)
Աղբյուրը՝ այստեղ
«Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունում մայիսի 20-ից կմեկնարկեն «Հայուհի» ձեռագործ աշխատանքների ակումբի աշխատանքները:
Ակուբի նպատակն է խթանել երիտասարդների՝ ձեռագործ իրեր պատրաստելու կարողությունները և զարգացնել ստեղծագործական հմտությունները:
Դուք կարող եք միանալ ակումբին՝ որպես մասնակից կամ որպեսուսուցանող (կամավոր հիմունքներով):
Դասավանդող կամավորները պետք է՝
- լինեն 18-35 տարեկան,
- ունենան համապատասխան կրթություն (բարձրագույն կրթությունը պարտադիր չէ),
- ունենան համապատասխան աշխատանքային փորձ (ցանկալի է),
- ունենան թիմային աշխատանքի փորձ (պարտադիր է):
Սա հրաշալի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր այս ոլորտում ունեն բավականաչափ գիտելիքներ և ցանկանում են կատարեագործել երիտասարդների հետ աշխատելու ու սեփական փորձը ճիշտ մատուցելու հմտությունները։
Հանդիպումները տեղի կունենան շաբաթական մեկ օր, 1,5 ժամ տևողությամբ:
Դիմելու համար ուղարկե՛ք ձեր CV-ն և պատրաստած աշխատանքների լուսանկարները [email protected] էլեկտրոնային հասցեին՝ «թեմա» դաշտում նշելով ««Հայուհի» ուսուցանող»:
Ակումբի անդամ կարող են դառնալ այն երիտասարդները, ովքեր`
- 18-30 տարեկան են,
- ստեղծագործ են և ցանկանում են զարգացնել ձեռագործ իրերի պատրաստման հմտությունները,
- սիրում են պատրաստել հետաքրքիր և ստեղծարար իրեր,
- ունեն հետաքրքիր գաղափարներ և չգիտեն՝ որտեղ կարող են կյանքի կոչել դրանք,
- պարտաճանաչ են և պատասխանատու:
Ակումբի անդամ դառնալու համար ուղարկե՛ք ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը [email protected] էլեկտրոնային հասցեին՝ «թեմա» դաշտում նշելով «Հայուհի»:
Ակումբն անդամակցելու՝ 1 ամսվա վճարը 1000 դրամ է։ Այս խորհրդանշական գումարի հավաքագրումն ունի 2 հիմնական նպատակ։ Նախ՝ փորձը ցույց է տալիս, որ երիտասարդները շա՜տ ավելի լուրջ են վերաբերվում այն միջոցառումներին ու ակումբներին, որոնց կայացման համար ինչ-որ բան են ներդնում։ Երկրորդ՝ հավաքված անդամավճարով գնվելու են աշխատանքների համար անհրաժեշտ իրեր (սոսինձ, սիլիկոն, թել, ասեղ, թուղթ և այլն)։
Դիմելու վերջնաժամկետն է մայիսի 15-ը: