SLD Host Grant
Source: Communities Finance Officers Association
Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում գործընկերության հրավեր՝ ՏԺԴ շրջանակներում
«Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ն (ՀՖՄ) «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում հրավիրում է ՀՀ մարզային քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) դիմելու մրցույթի՝ Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում Տեղական ժողովրդավարության դպրոցի (ՏԺԴ) աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում հիմնել ՏԺԴ շրջանավարտների ցանց՝ մարզերի գործընկեր ՔՀԿ-ներին ներգրավելով ՏԺԴ աշխատանքներում։ Ընտրված կազմակերպությունները, սերտ գործակցելով ՀՖՄ-ի, ԵՀՀ-ի և ՏՀԶՎԿ-ի հետ, պետք է ապահովեն ՏԺԴ-ի առաքելությունից և նպատակներից բխող գործողությունների իրականացումը համապատասխան մարզերի համայնքներում։ Դրանք կարող են ներառել, բայց չսահմանափակվել հետևյալ գործողություններով՝
- ՏԺԴ շրջանավարտների ցանցի ստեղծում
- ՏԺԴ իրականացման վերաբերյալ տվյալ մարզում տեղեկատվական քարոզարշավի կազմակերպում
- ՏԺԴ նոր անդամների (մասնակիցների) ընտրություն և հավաքագրում
- ՏԺԴ սեմինարների, դասընթացների, միջոցառումների կազմակերպում և անցկացում (դրանց բովանդակային մասը կապահովվի ՏԺԴ շրջանավարտների և մասնագետների ներգրավմամբ, առկա կամ առցանց եղանակով)
- ՏԺԴ շրջանավարտների շրջանում դրամաշնորհային ծրագրերի մրցույթների կազմակերպում և անցկացում
- ՏԺԴ համապատասխան հանձնաժողովի կողմից ընտրված դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորում, դրանց իրականացման մոնիթորինգ և վերահսկողություն, ամփոփ հաշվետվությունների կազմում և ներկայացում
- ՏԺԴ մամլո հաղորդագրությունների, տեքստային և տեսանյութերի պատրաստում և տարածում (անհրաժեշտության դեպքում, համապատասխան մասնագետի ներգրավմամբ)
- Մարզի համայնքների 18-35 տարեկան երիտասարդների՝ որպես ՏԺԴ առաջնային շահառուների, շրջանում ՏԺԴ աշխատանքների և շրջանավարտների կողմից իրականացված դրամաշնորհային ծրագրերի մասին տեղեկատվության տարածում
- Մարզի համայնքների երիտասարդներ – ՏԻՄ-եր, համայնքապետարաններ կապի ամրապնդում, համագործակցության խթանում
- Աջակցություն մարզի տարածքում երիտասարդական նախաձեռնությունների կազմակերպմանը և իրականացմանը
- Համագործակցություն սույն ծրագրի շրջանակներում ՀՀ մյուս մարզերից ներգրավված գործընկերների հետ
- Ծրագրի կողմից պատրաստված տեղեկատվության, նախաձեռնությունների տարածում մարզի համայնքներում։
ՏԺԴ մարզային գործընկեր կազմակերպությունները հնարավորություն կստանան մասնակցելու ՏԺԴ կենտրոնի կողմից կազմակերպվող վերապատրաստման սեմինարներին և միջոցառումներին, ՀՀ մյուս մարզերի գործընկերների հետ քննարկումներին, փորձի փոխանակմանը, մարզերում միասնական գործողությունների մշակմանը և իրականացմանը։
ՏԺԴ մարզային յուրաքանչյուր գործընկեր կազմակերպության հետ ծրագրի համագործակցության ընդհանուր տևողությունը նախատեսվում է մինչև 6 ամիս՝ 2021թ․ առաջին եռամսյակից սկսած։
Համապատասխանության չափանիշները․
Դիմող ՔՀ կազմակերպությունը պետք է բավարարի հրավերով սահմանված որակավորման հետևյալ չափանիշներին՝
- Հանդիսանա ՀՀ-ում (բացառությամբ՝ Երևանում) գրանցված և գործող հասարակական կազմակերպություն, հիմնադրամ կամ ՔՀ այլ կազմակերպություն.
- Ունենա մասնագիտական գործունեության համապատասխանություն, վերջին 2 տարիների ընթացքում իրականացրած լինի դրամաշնորհային ծրագրեր՝ տեղական ինքնակառավարման և ժողովրդավարության բնագավառներում.
- Ունենա համապատասխան կարողություններ և փորձառություն՝ կազմակերպելու և անցկացնելու հանրային միջոցառումներ և՛ առկա, և՛ առցանց եղանակներով.
- Ունենա գրասենյակ, որը աշխարհագրորեն հասանելի է տվյալ մարզի համայնքների գերակշիռ մասի համար (ցանկալի է մարզկենտրոնում կամ մարզի այլ մեծ քաղաքում).
- Ունենա գրասենյակի տարածքային համապատասխան պայմաններ, մարդկային ռեսուրսներ և տեխնիկական միջոցներ՝ արդյունավետ գործունեություն ծավալելու մարզի ամբողջ տարածքում։
Ծրագրային առաջարկի փաթեթը
Ծրագրային առաջարկի փաթեթը պետք է ներառի՝
- Սույն մրցույթին մասնակցելու ցանկությունը հիմնավորող հետաքրքրվածության նամակը (մինչև 1 էջ),
- Կազմակերպության առաքելությունը և վերջին 2 տարիների գործունեության հակիրճ նկարագրությունը (մինչև 1 էջ),
- Տեղեկատվություն կազմակերպության մարզային ծածկույթի, թիրախ խմբերի և շահառուների ընդլայնման վերաբերյալ ծրագրերի մասին (մինչև 1 էջ),
- Հարցաթերթը՝ լրացված կազմակերպության կողմից` համաձայն կից ձևաչափի։
Հայտերի ներկայացման պայմանները
Սույն մրցույթով հետաքրքրված կազմակերպություններն իրենց հայտերը կարող են ներկայացնել էլեկտրոնային տարբերակով ՀՖՄ աշխատակից Անի Հարությունյանին [email protected] էլ. փոստի հասցեով։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ. փետրվարի 15-ը, ժամը 18։00-ն է։
Լրացուցիչ հարցերի համար կարող եք դիմել Անի Հարությունյանին՝ 098 233157 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. փոստի հասցեով։
ԿԱՐԵՎՈՐ
2020թ-ի սեպտեմբերի 17-ին տեղադրված նույն այս հայտարարությանը արձագանքած և դիմած ՀԿ-ների դիմումները ՈՒԺԻ ՄԵՋ են, և դիտարկվելու են նոր հայտերի հետ միասին։
«ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակներում 2019 թվականի ապրիլին ստեղծված ՏԺԴ-ի գործունեությունը իրականացվում է 3 կազմակերպությունների՝ ՀՖՄ-ի, «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» (ԵՀՀ) և «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի (ՏՀԶՎԿ) համընկերության կողմից և ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կողմից: Դպրոցի հիմնական նպատակն է ուսուցանել և պատրաստել ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդ մասնագետներ ՀՀ բոլոր մարզերի համայնքներում, ովքեր կունենան գիտելիքներ և հմտություններ տեղական ինքնակառավարման և ժողովրդավարության, հարակից գործառնական ոլորտներում և նշանակալի դերակատարում կունենան ՀՀ հանրային կառավարման բարեփոխումներում։