ՔՀԿ-ները ինչպես կարող են նախապատրաստվել տեղեկատվական արշավների
Աղբյուրը՝ media.am
Հուլիսի 3-4-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու «Տեղեկատվական արշավների նախագծում» թեմայով դասընթացին։
Դասընթացը խորհրդատվական է և նպատակ ունի օգնել այն ՔՀԿ-ներին, որոնք մտադիր են առաջիկայում կոնկրետ թեմաներով տեղեկատվական արշավներ անցկացնել։
Քննարկելու ենք տեղեկատվական արշավների հաջողված օրինակներ, վերլուծելու ենք դրանց ռազմավարությունը, կառուցվածքը, լսարանին հասնելու ուղիներն ու գործիքակազմը։ Դասընթացը ներառելու է հետևյալ թեմաները՝
- տեղեկատվական արշավներ կազմակերպելու ռազմավարության մշակում,
- թիրախային լսարանի և գործիքակազմի ընտրություն
- ասելիքի, ուղերձի ձևակերպում/ վիզուալացում
- սոցիալական ցանցերում առաջխաղացման և լսարանի ներգրավման հմտություններ։
Որպես ավարտական աշխատանք դասընթացի մասնակիցները մշակելու են տեղեկատվական արշավի նախագիծ՝ կիրառելով ներկայացված գործիքակազմն ու մոտեցումները։
Դասընթացը վարելու են մեդիայի և հաղորդակցության հարցերով փորձագետներ։ Այն անցկացվելու է Երևանից դուրս (անցկացման վայրի մասին մանրամասները կտրամադրվեն ավելի ուշ)։ Մասնակցությունը դասընթացին անվճար է։ Մարզերից մասնակիցների ճանապարհի և կեցության ծախսերը հոգում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտարարությանը կից հայտը։ Դիմելու վերջնաժամկետը 2019 թ․-ի հունիսի 28-ն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Նարինե Սաֆարյանին (ՄՆԿ), հեռ.՝ 010 583620, էլ․ հասցե՝ [email protected]
Դասընթացը կազմակերպվում է ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակում, որի նպատակներից է նաև զարգացնել մեդիայի և տեղերում գործող ՔՀԿ-ների միջև կապերն ու տեղեկատվության փոխանակությունը:
ՀԿ Դեպո ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ - Հայաստան հիմնադրամի (ՀՌԿԿ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի (ՄՆԿ), Գորիսի մամուլի ակումբ ՀԿ-ի (ԳՄԱ), Զարգացման համայնքային կենտրոն ՀԿ-ի (նախկին Աջակցություն Նոյեմբերյանին ՀԿ), Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի կողմից` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցները զարգացնել այնպես, որ նրանք դառնան երկրում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն գործիչներ։