Ideas Competition (in Armenian)
Աղբյուր և դիմումը կարող եք գտնել այստեղ:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հրավիրում են Ձեզ` որպես քաղաքացի, առաջարկել նոր գաղափարներ և լուծումներ, որոնք կօգնեն ապահովել քաղաքացիների մասնակցությունը համայնքային կառավարման գործընթացներին:
Եթե ունեք գաղափար, որը կարող է բարելավել այս ոլորտը կամ եթե արդեն ունեք որևէ լուծում և աջակցություն եք փնտրում, «Կանայք և տեղական ժողովրդավարությունը 2/Փուլ 2» ծրագիրը ուրախ կլինի համագործակցել Ձեզ հետ:
Մրցույթով ընտրված 5-6 գաղափարները կներկայացվեն, կմշակվեն և կդառնան նորարարական նախագծեր եռօրյա սոցիալական նորարարության լաբի ընթացքում, որը տեղի կունենա 2018 թվականին:
Դիմելու վերջնաժամկետը 2018 թ. մայիսի 13-ն է: Մրցույթի թեմաներին կարող եք ծանոթանալ Ուղեցույցից՝ https://issuu.com/undpyouthcamp/docs/democodesign_lab_guide.docx