Second International Scientific School Yerevan
Հ
Հրավիրում ենք մասնակցելու 2016թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը ք. Ծաղկաձորում կայանալիք «Նորարարությունների կառավարում» II միջազգայիներիտասարդական գիտական դպրոցին:
Դպրոցի նպատակն է ինտերակտիվ դասընթացների միջոցով մասնակիցներին ծանոթացնել գիտաինովացիոն նախագծերն առևտրայնացնելու արդյունավետ մեխանիզմներին, գաղափարից մինչև շուկա հասնելու գործընթացին և առանձնահատկություններին, ինչպես նաև տալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ մտավոր սեփականության օբյեկտների պահպանության և կառավարման բնագավառներում: Փուլային խմբային աշխատանքների արդյունքում մասնակիցները քայլ առ քայլ կծանոթանան արդյունավետ բիզնես առաջարկ գրելու տեխնիկային, առաջարկը գնահատելու գործիքներին,բիզնես նախագծի պլանավորման և կառավարման մեթոդաբանությանը:
Դպրոցի ծրագրով նախատեսված են սեմինարներ,դասախոսություններ, վարպետության դասեր (master class)ինովացիոն մենեջմենթի և նախագծերի կառավարման ոլորտի առաջատար մասնագետների և հրավիրված դասախոսներիկողմից:
Դպրոցին կարող են մասնակցել քսանից 35 տարեկաներիտասարդ գիտնականներ, ուսանողներ, ասպիրանտներ,գիտաշխատողներ,նորարարներ:
Դպրոցին մասնակցությունն անվճար է: Ծրագրիիրականացման ընթացքում կեցության և սննդի ծախսերը հոգումեն կազմակերպիչները:
Դպրոցի մասնակիցների ընտրությունը կկատարվիմրցութային հիմունքներով: Մրցույթի հանձնաժողովի կազմումընդգրկված են Դպրոցի ուսուցողական միջոցառումները վարող մասնագետները: Հանձնաժողովի կողմից հավանությանարժանացած հայտատուները կստանան «Նորարարություններիկառավարում» II միջազգային երիտասարդական գիտականդպրոցի աշխատանքներին մասնակցելու հրավեր: Մրցույթինմասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2016թ. սեպտեմբերի11-ը ներառյալ լրացնել մասնակցության հայտը հետևյալ հղումով https://goo.gl/m6WdFh :
Մասնակիցների քանակը սահմանափակ է: