Apply for Instagram for Journalism Training
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սեպտեմբերի 17-18-ը կազմակերպում է Ինստագրամը լրագրության համար. պատմություններ ներկայացնելու և տարածելու նոր ձևաչափ թեմայովդասընթաց։
Այն կվարի ինտերակտիվ լրագրության և մեդիա դիզայնի փորձագետ Թեսա Քոլենը Նիդերլանդներից:
Դասընթացի մասնակիցները կսովորեն Ինստագրամի միջոցով
— Լրագրողական պատմություններ ներկայացնել,
— երիտասարդ լսարան գրավել,
— երկրորդ կյանք հաղորդել արդեն իսկ հրապարակված “ծանր” թեմաներին (օրինակ՝ հետաքննություններ):
Ծրագիրը բաղկացած է 4 առանձին դասախոսություններից՝
Սեպտեմբերի 17
13։00 — 14։30 — Ինստագրամ. Ի՞նչ գործառույթներ ունի և ինչպե՞ս այն օգտագործել լրագրողական պատմություններ ստեղծելու համար:
14։30 — 15։00 — Ընդմիջում
15։00 — 17։00 — Ինստագրամի լսարանի և հետևորդների առանձնահատկությունները. Ովքե՞ր են նրանք, ու՞մ համար են պատմությունները, ինչպե՞ս են դրանք տեղ հասնում:
Սեպտեմբերի 18
13։00 — 14։30 — Մի հաղորդաշարի լավագույն փորձը. ինչպե՞ս ստեղծել կայուն և որակյալ բովանդակություն ինստագրամում:
14։30 — 15։00 — Ընդմիջում
15։00 — 17։00 — Լսարան և հետևորդներ. ինչպե՞ս շփվել նրանց հետ, ինչպե՞ս գրավել նրանց ուշադրությունը։
Մասնակիցը կարող է ընտրել, թե որ դասախոսությանն է ցանկանում միանալ՝ լրացնելով հայտը հետևյալ հղումով:
Դասընթացը կանցկացվի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, հասցեն՝ Երևան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ: Մասնակցությունն անվճար է: Անգլերենից հայերեն թարգմանությունը կապահովվի։
Դիմելու վերջնաժամկետը 2018թ-ի սեպտեմբերի 13-ն է:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մանե Գրիգորյանին [email protected] էլ.փոստի հասցեով կամ 010 583620 (131) հեռախոսահամարով։
Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: