Internship opportunity at EPF (Armenian)
Ուսանող ե՞ս կամ ավարտել ես և ցանկանում ես ձեռք բերել աշխատանքային փորձ, զարգացնել հմտություններդ, և հասկանալ թե ինչպես են աշխատում հասարակական կազմակերպությունները, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը փնտրում է կամավորի (intern) «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման» ծրագրում ներգրավվելու համար:
Որպես կամավոր դու ընդգրկվելու ես ԵՀՀ-ի բոլոր ծրագրերում՝ հատկապես ՀԿ Դեպո, ՔՀ Կամուրջ և Երիտասարդական բանկ, օգնելու ես մեզ թարմացնել կայքը՝ www.hkdepo.am, պատրաստել հաշվետվություններ, կազմակերպել միջոցառումներ և դասընթացներ: Սա հնարավորություն է աշխատելու հետաքրքիր և զարգացնող միջավայրում, ջերմ, ճկուն մտածող և պատրաստակամ մարդկանց հետ, ովքեր ուրախ կլինեն լսել տարբեր առաջարկներ քո կողմից և խրախուսել քո նախաձեռնությունները:
Ցանկալի է, որ կարողանաս համակարգչից վարժ օգտվել, ունենաս կայքերի հետ աշխատելու փորձ, իմանաս անգլերեն, լինես հետաքրքրասեր ու պատրաստ սովորելու: Մենք ակնկալում ենք, որ կմիանաս մեր թիմին կես կամ լրիվ օրով և ամենաքիչը 6 ամիս:
ԵՀՀ-ի հետ աշխատելու հեռանկարները.
- - Կնքվում է կամավորական աշխատանքի պայմանագիր (առանց աշխատավարձի),
- - Տրամադրում ենք երաշխավորական նամակ, երբ անհրաժեշտ է,
- - Հնարավոր է հետագայում նաև աշխատանքի հնարավորություն՝ ներգրավվածությունից կախված:
Դիմելու համար ուղարկիր մեզ ինքնակենսագրական և համառոտ նամակ քո հմտությունների, հետաքրքրությունների և ակնկալիքների մասին` [email protected] էլ.հասցեին մինչև փետրվարի 20-ը, վերնագրի տողում նշելով՝ Internship application. Եթե հարցեր ունես, կարող ես զանգահարել Լիլիթին՝ 093 25 15 91: