Internship Opportunity from National Assembly of the Republic of Armenia (in Armenian)
ՀՀ Ազգային ժողովը Միջազգային հարաբերությունների Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (ԱԺԻ) Հայաստանի գրասենյակի հետ համագործակցությամբ սկսում է 10 ամիս տեւողությամբ եւ ամբողջական դրույքով պրակտիկայի ծրագիր Ազգային ժողովում: Ծրագրի միջոցով 21 երիտասարդներ ամբողջ Հայաստանից հնարավորություն կունենան ծանոթանալու խորհրդարանական ժողովրդավարությանը, կաշխատեն խմբակցություններում, պատգամավորների գրասենյակներում, հանձնաժողովներում եւ ԱԺ աշխատակազմում: Հիմնական պարտականությունները լինելու են, սակայն չեն սահմանափակվելու՝
-քաղաքացիների դիմումների ուսումնասիրություններ
-զեկույցների եւ օժանդակ նյութերի մշակում եւ վերլուծություն
-լրատվության ուսումնասիրություն եւ վերլուծություն
-հանդիպումների կազմակերպմանն աջակցություն եւ նշումների իրականացում
-սոցիալական ցանցերի վարում եւ հաղորդակցության բարելավում
-համայնքային եւ առցանց հանդիպումների կազմակերպում
-տարբեր հետազոտական աշխատանքների իրականացում:
Ծրագրին դիմելու եւ մանրամասների համար՝ այստեղ:
Դիմելու վերջնաժամկետ՝ հունվարի 17, 2022թ.
Սույն ծրագիրն իրականացվում է Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցության շնորհիվ՝ N7201118LA00002 որոշման ներքո, որն իրականացվում է Ընտրությունների եւ քաղաքական գործընթացի ամրապնդման կոնսորցիում (CEPPS) ծրագրի կողմից: