Invitation from Armavir Development Center for open discussion
Source: Armavir Development Center
Արմավիրի Զարգացման Կենտրոնը հրավիրում է մասնակցելու «Բաց կառավարման գործընկերության» ծրագրի 2018-2020թթ-ի ռազմավարության «Հողային կադաստրի հանրային հասանելիության արդիականացում», «Կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգ» և «Բաց առողջապահություն. պետական պատվերի շրջանակում բուժման և ախտորոշման նպատակով առցանց հերթագրում» հանձնառությունների վերաբերյալ հանրային լսմանը, որը կազմակերպում է Արմավիրի զարգացման կենտրոն (ԱԶԿ) հասարակական կազմակերպությունը՝ Վարչապետի աշխատակազմի Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան քարտուղարության հետ համատեղ:
Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 15։00-ին, «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցում (հասցե՝ ք․Երևան, Իտալիայի փող. 1)։
Հանդիպման նպատակն է քննարկել վերը նշված հանձնառությունների իրականացման ընթացքը, իրականացված աշխատանքների վերաբերյալ ձեր կարծիքները, հավաքագրել դրանց շուրջ ձեր դիրքորոշումներն ու ստանալ հետադարձ կապ՝ ծառայությունների հետագա հնարավոր կատարելագործումների ու զարգացումների համար։
Քննարկումը կիրականացվի Երևան քաղաքի համայնքային ծառայողների, քաղ․ հասարակության ներկայացուցիչների, ՓՄՁ-ների ու ակտիվ քաղաքացիների մասնակցությամբ։
Հանդիպումը ենթադրում է բաց և մասնակցային քննարկման ձևաչափ, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա ներկայացված ոլորտային բարեփոխումների իրականացման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, գաղափարներ փոխանակել:
Հավաքված առաջարկները կամփոփվեն ԱԶԿ ՀԿ փորձագետների կողմից և կներկայացվեն ՀՀ Կառավարությանը՝ հանձնառությունները բարելավելու և ավելի հասցեական դարձնելու համար: