Invitation from :BoonTV : Populism and Propaganda in Postwar Armenia
«:Բուն» գիտամշակութային հիմնադրամը հրավիրում է «Պոպուլիզմը և պրոպագանդան հետպատերազմական Հայաստանում՝ ի ցույց» քննարկումների շարքի շրջանակներում զեկույցներ ներկայացնելու:
Պոպուլիզմը, պրոպագանդան և խոսքային այլ մանիպուլյացիաները թեև նոր երևույթներ չեն, սակայն, նոր բովանդակություն և գործիքակազմ են ստանում ժամանակակից աշխարհում՝ արդի հաղորդակցական հնարավորությունների մեծացմանը զուգընթաց:
Մենք նախաձեռնում ենք 8 քննարկումից բաղկացած այս շարքը՝ անդրադառնալու #հետպատերազմական շրջանում Հայաստանում պոպուլիզմի և պրոպագանդայի հին և նոր դրսևորումներին, գործիքակազմին և շահարկվող նարատիվներին: Մենք հետաքրքրված ենք վերհանելու նաև այն նարատիվները, որոնք պոպուլիզմի և պրոպագանդայի բովանդակություն են մեդիայում և դարձել են տարատեսակ մանիպուլյացիաների և շահարկումների պատճառ։
Քննարկումները բաց են լինելու հանրության համար: Ակնկալում ենք քաղաքացիական հասարակության կազմակեպությունների, լրատվամիջոցների, հետազոտողների և հասարակության այլ ակտիվ խմբերի մասնակցությունը: Զեկույցները տեսագրվելու են և հասանելի կլինեն boon.am կայքում:
ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Զեկուցողներին կտրվի հոնորար՝ 160,000 դրամ (հարկերը ներառյալ)։
Խնդրում ենք հաշվի առնել նաև, որ
• կարևորում ենք զեկուցման լեզվի պարզությունը և հասկանալիությունը, օրինակներով հագեցվածությունը և լայն լսարանի համար հետաքրքիր ներկայացումը
• զեկույցի ակնկալվող տևողությունը 20-30 րոպե է:
• զեկուցողը պետք է ներկայացնի զեկուցման ամբողջական տեքստը՝ www.boon.am կայքում տեղադրելու համար:
ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Դիմումները կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև օգոստոսի 30-ը ներառյալ (2021): Դիմումի փաթեթը պետք է ներառի զեկուցողի ինքնակենսագրականը (CV) և զեկուցման համառոտագիրը (շուրջ 400 բառ), որը կպարունակի զեկուցման վերնագիրը, զեկուցման հիմնական գաղափար(ներ)ը և դրանք հիմնավորող հիմնական փաստարկները:
ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայտերը գնահատվելու են հանձնաժոովի կողմից՝ հետևյալ չափանիշներով.
1) բարձրացվող հիմնախնդրի արդիականություն
2) հիմնախնդրին կոնցեպտուալ մոտեցման առկայություն
3) հիմնախնդրի ձևակերպման հիմնավորվածությունը և հստակություն
4) ներկայացված թեմայի շուրջ հայտատուի փորձառությունը
Հայտատուների ընտրությունը կկատարվի նախ՝ հայտի գնահատման, այնուհետև՝ հայտատուների հետ զրույցի հիման վրա:
Կարևոր ամսաթվեր
Դիմումի ներկայացման վերջնաժամկետ՝ 30.08.2021
Ընտրված զեկույցների հայտարարում՝ 03.09.2021
Առաջին զեկուցման նկարահանում՝ 09.09.2021