Invitation from Freedom House
Հարգելի գործընկեր,
Ամերիկյան Freedom House իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան ծրագիրը, որի նպատակն է Հայաստանում ապատեղեկատվության կանխման միջոցով նպաստել ժողովրդավարության առաջընթացին և հասարակության բևեռայնացման կրճատմանը, նախորդ ամիսների ընթացքում պատրաստել է հետազոտություն՝ նվիրված հասարակության համար կարևոր թեմաների շուրջ ապատեղեկատվության ու կեղծ պատմույթների տարածմանը։ Հետազոտությունը բաղկացած է չորս գլխից՝ Կովիդ-19 համաճարակի, Արցախյան երկրորդ պատերազմի, Ժողովրդավարության ու Սոցիալ-մշակութային թեմաներով։
Հետազոտությունը կներկայացվի հունիսի 3-ին, ժամը 17:00-19:00-ին առցանց միջոցառման ժամանակ, որտեղ հետազոտողները կներկայացնեն իրենց կատարած աշխատանքի արդյունքները։
Ձեզ սիրով հրավիրում ենք հետևել մեր միջոցառմանը (հրավիրված են նաև օրենսդիր ու գործադիր մարմինների, քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքի մասնագիտացված ներկայացուցիչներ):
Հետազոտության ներկայացումը տեղի կունենա Zoom ծրագրով, և ուղիղ եթերով կհեռարձակվի մեր գործընկեր Մեդիա Կենտրոնի կողմից:
Միանալու ու հետազոտողներին հարցեր տալու հնարավորությունից օգտվելու համար հետևեք հղմանը՝
https://us02web.zoom.us/j/82498470441?pwd=QjJXaEV1bjN1bE9SYzJQMzZNUTBGdz09
կամ
Webinar ID: 824 9847 0441
Passcode: 468792
Ֆեյսբուքյան միջոցառման հղումը՝ https://fb.me/e/1nPaOwThc
Կխնդրեինք մինչեւ մայիսի 31-ի ժամը 14:00-ը հաստատել Ձեր մասնակցությունը:
Մենք բարձր ենք գնահատում Ձեր հետ մեր համագործակցությունը:
Հարգանքով`
Անդրանիկ Շիրինյան