Invitation-Tender on Public Procurement Monitoring Services
Աղբյուրը՝ https://transparency.am/
Ընդհանուր տեղեկություններ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է՝ կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակներն են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:
Ծառայության նպատակ և նկարագրություն
ԹԻՀԿ-ն հրավիրում է կազմակերպություններին ներկայացնելու հայտեր՝ անցկացնել ՀՀ կառավարության կողմից իրականացվող գնումների ոլորտի ուսումնասիրություն/մոնիտորինգ, ամփոփել տվյալները զեկույցում, ներկայացնել զեկույց մեկ անձից գնման ընթացակարգով գնումների գործընթաց կազմակերպելու թույլտվությունների տրամադրման և դրանց հիմնավորումների, ինչպես նաև երկու և պակաս մասնակից ունեցած մրցակցային եղանակով կազմակերպված առնվազն հարյուր ամենախոշոր ընթացակարգերի և դրանց արդյունքում կնքված պայմանագրերի մշտադիտարկում (մոնիտորինգ) իրականացնելու նպատակով:
Աշխատանքի ծավալը
- Իրականացնել ՀՀ կառավարության կողմից մեկ անձից գնման ընթացակարգով գնումների գործընթաց կազմակերպելու թույլտվությունների տրամադրման և դրանց հիմնավորումների, ինչպես նաև երկու և պակաս մասնակից ունեցած մրցակցային եղանակով կազմակերպված առնվազն հարյուր ամենախոշոր ընթացակարգերի և դրանց արդյունքում կնքված պայմանագրերի մշտադիտարկում 2020թ. հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 30ժամանակահատվածի համար;
- Ամփոփել ուսումնասիրության արդյունքները և ներկայացնել առաջարկություններ՝ համապատասխան զեկույցում
Ակնկալվող արդյունքներ
- Ուսումնասիրության արդյունքում պետք է կազմվի ամփոփիչ զեկույց, որը կներառի նշված ուսումնասիրության վերաբերյալ վիճակագրական տվյալներ, ինչպես նաև, մեկ անձից գնումների դեպքում իրավական եզրակացություն դրանց օրինականության վերաբերյալ: Ամփոփիչ զեկույցը կներկայացվի շահագրգիռ կողմերի քննարկմանը։
Ժամկետներ
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2020 թ. փետրվարի 4-ն է: Ծառայության մատուցումը նախատեսվում է սկսել 2020թ. փետրվարի 10-ից և ավարտել նույն թվականի նոյեմբերի 30-ին։
Պահանջվող որակավորում
- Հայտատուն պետք է ունենա Պետական գնումների ոլորտում մշտադիտարկման (մոնիտորինգի) փորձ
- Պետական գնումների բնագավառում խորհրդատվական և/կամ տեղեկատվական բնույթի ծառայությունների մատուցման փորձ
Տեխնիկական գնահատում
Հայտերի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝
- Պահանջվող որակավորում (40%)
- Նմանատիպ աշխատանքների իրականացման փորձ (30%)
- Ծառայության արժեք (30%):
Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
- Հայտ (օրինակը՝ կից),
- Հայտատուի գործունեության համառոտ կենսագրությունը
- Հայտատուի կամ վերջինիս կողմից ծառայության մատուցմանը ներգրավված աշխատակիցների կողմից նախկինում պետական գնումների մշտադիտարկման (մոնիտորինգի) ծառայությունների մատուցման փորձը հիմնավորող փաստաթղթեր, եթե այդպիսիք առկա են։
- Պատվիրատուների ցանկ, որոնց կազմակերպությունը նախկինում մատուցել է պետական գնումների բնագավառում խորհրդատվական և/կամ տեղեկատվական բնույթի ծառայություններ, եթե այդպիսիք առկա են։
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերն ուղարկել հայերենով մինչև հունվարի 28-ը ներառյալ՝ [email protected]էլեկտրոնային հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Պետական գնումների մոնիտորինգ»:
Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել (093)539937 հեռախոսահամարներով կամ գրել վերը նշված էլեկտրոնային փոստին: