Invitation to a Training Course: State and Law (in Armenian)
«Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում է հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչներին, ոչ ՀԿ անդամ իրավապաշտպաններին, ակտիվիստներին, ուսանողներին և այլ հետաքրքրված անձանց հունվարի 20-ին, ժամը՝ 11:00-17:00 մասնակցելու «Պետություն և իրավունք» թեմայով մեկօրյա դասընթացին, որը կվարի իրավաբան Հասմիկ Պետրոսյանը, ով մասնագիտացված է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
Դասընթացը տեղի կունենա ք․Երևանում, ԵՀՀ գրասենյակում (հասցե՝ Ազատության 1/21, բն․ 22):
Դասընթացի խնդիրներն են․
- Մասնակիցներին ներկայացնել արդարադատության, պետության, իշխանությունների տարանջատման առանձնահատկությունները,
- Զարգացնել ոլորտային հմտությունները ու կարողությունները՝ նպաստելով մարզային քաղաքացիական հասարակության և երիտասարդության ակտիվացմանը։
Այս փորձառությունը մասնակիցներին կօգնի ձեռք բերել ԵՀՀ և գործընկեր կազմակերպությունների ապագա ծրագրերում մասնակցության համար անհրաժեշտ փորձ։
Դիմելու կարգը․
Մասնակցել ցանկացողներին խնդրում ենք ուղարկել իրենց տվյալները (անուն, ազգանուն, հեռախոսահամար, ՀԿ կամ ուսումնական հաստատության անուն) և մասնակցության հաստատումը [email protected] էլ․ հասցեին մինչև ս․թ․հունվարի 17-ը ներառյալ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Տաթևիկ Ղարիբյանին` (+37491) 501 027 հեռախոսահամարով։
***
Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին ծրագիրն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Հայաստանի հելսինկյան ասոցիացիա և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ։