Invitation to Conduct a Research on Labor Dispute Resolutions in Armenia
Կազմակերպության և ծրագրի մասին.
«ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագիրն (Ծրագիր) իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Ասպարեզ» լրագրողների ակումբ ՀԿ-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան» ՀԿ կողմից՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ:
Ծրագիրը նպաստելու է բազմաշահառու քաղաքականության հարթակի ձևավորմանը՝ աշխատանքային իրավունքների խախտումների և խտրականության դեմ հանրային քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ քննարկումներ իրականացնելու նպատակով։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) տեղական կազմակերպություն է, որը մշակում և իրականացնում է ռազմավարություններ, միավորում է ցանցեր և կոնսորցիումներ, աշխատում է քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման, քաղաքականության հետազոտությունների և շահերի պաշտպանության, այլընտրանքային բովանդակություն ստեղծելու ուղղություններով։ ԵՀՀ-ն աշխատանք է տանում Հայաստանում վեճերի այլընտրանքային լուծումների մեխանիզմները զարգացնելու ուղղությամբ։
Ծրագրի շրջանակներում ԵՀՀ-ն իրականացնելու է աշխատանքային իրավունքի խախտումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և մշակում, արհեստակցական միությունների ամրապնդմանն ուղղված գործողություններ, ինչպես նաև հաշտարարության միջոցով աշխատանքային վեճերը լուծելու հնարավորությունների հետազոտություն։
Հետազոտության նկարագրություն.
Վեճերի այլընտրանքային լուծումը (ՎԱԼ) հնարավորություն է տալիս մարդկանց լուծել վեճերը արտադատական կարգով։ Հայաստանում արդեն իսկ գործում են ՎԱԼ ընթացակարգեր՝ մասնավորապես արբիտրաժը և hաշտարարությունը (մեդիացիան): ԵՀՀ-ի կողմից կատարված հետազոտությանը կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://epfarmenia.am/hy/document/Research-on-Alternative-Dispute-Resolution-in-Armenia:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետազոտություն Հայաստանում աշխատանքային վեճերը հաշտարարությամբ լուծելու վերաբերյալ՝ վեր հանելով առկա խնդիրներն ու ներկայացնելով առաջարկություններ։ Հետազոտությունը ներկայացվելու է քաղաքականություն մշակողներին, շահագրգիռ այլ անձանց՝ նպատակ ունենալով խրախուսել հաշտարարութամբ աշխատանքային վեճերի լուծումը։
Տեխնիկական առաջադրանք․
Հետազոտության շրջանակներում նախատեսվում է.
- Ուսումնասիրել միջազգային լավագույն փորձը՝ աշխատանքային վեճերը հաշտարարության միջոցով լուծելու վերաբերյալ։
- Ուսումնասիրել հաշտարարության և աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը՝ աշխատանքային վեճերը հաշտարարությամբ լուծելու հնարավորությունները գնահատելու նպատակով, և առաջարկել փոփոխություններ։
- Բացահայտել հաշտարարության իրագործման համար գործնականում առկա խոչընդոտները։
- Ուսումնասիրել աշխատանքային վեճերի վիճակագրությունը, առկա դատական հայցերի հիմքերը, կազմել գործերի դասակարգում, վերլուծել, թե ո՛ր տեսակի գործերը կարելի է հաշտարարության միջոցով լուծել։
- Ուսումնասիրել մինչ օրս հաշտարարության միջոցով կարգավորված աշխատանքային վեճերը (եթե առկա են)։
- Մշակել կոնկրետ առաջարկություններ հաշտարարության մարմինների գործունեության արդյունավետությունը բարելավելու ուղղությամբ։
- Գրել զեկույց հայերեն լեզվով (մինչև 30 էջ), ինչպես նաև հայերեն և անգլերեն համառոտագիր (1-2 էջի սահմաններում)։
Հետազոտողը նաև պետք է ուսումնասիրությունը ներկայացնի հանրությանը ԵՀՀ կողմից կազմակերպված քննարկումների ժամանակ, այսինքն կպահանջվի նաև սահիկաշար։
Պահանջվող որակավորումներ.
- Բարձրագույն կրթություն հանրային քաղաքականության, իրավագիտության կամ հարակից ոլորտներում,
- առնվազն երեք տարվա հետազոտական աշխատանքային փորձ,
- հետազոտության/մոնիթորինգի մեթոդաբանության, գործիքների մշակման փորձառություն,
- զեկույցների և առաջարկությունների մշակման հմտություններ,
- վերլուծական աշխատանքներ կատարելու գերազանց հմտություններ,
- հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
- Հետազոտության կամ հարակից թեմաներին նախապես ծանոթ լինելը կդիտարկվի որպես առավելություն:
Դիմելու կարգը և վերջնաժամկետը․
Անհրաժեշտ է ներկայացնել.
- ինքնակենսագրական (CV),
- հետաքրքրության նամակ՝ հայերեն կամ անգլերեն,
- հետազոտության՝ առաջարկվող մեթոդաբանություն,
- բյուջեի առաջարկ,
- արդեն կատարված հետազոտական աշխատանքի նմուշ/հղում։
Խնդրում ենք էլեկտրոնային նամակն ուղարկել Անահիտ Խաչատրյանին՝ [email protected] հասցեով, մինչև ս․թ․ փետրվարի 20-ը, նամակի վերնագրում նշելով «Հաշտարարության հետազոտության հայտ»։ Հարցերի դեպքում դիմել Ծրագրի ղեկավար Տաթևիկ Ղարիբյանին՝ (+37491) 501027: