We are small teams doing BIG things!
Published on: 06 July, 2022
Invitation to Participate: Kond, Elements of Memory (in Armenian)
Հին քաղաքը՝ իր փողոցներով ու տներով, բնակիչների պատմություններով ու քաղաքային լեգենդներով այսօր անհետանում է մեր աչքի առաջ՝ քաղաքի ակտիվ փոխակերպումների ճնշման տակ։ Այդ սրընթաց փոփոխությունների հոսքի մեջ մենք ավելի ու ավելի հաճախ ենք բախվում մեր քաղաքը և դրա անցյալն ավելի լավ հասկանալու անհրաժեշտությանը, փնտրում ենք քաղաքի և քաղաքացիների հիշողությունը պահպանելու տարբեր եղանակներ ու մեթոդներ։ Կոնդը հին Երևանի վերջին բեկորներից մեկն է, և մեր նախագծի նպատակն է հասկանալ Կոնդի հիշողությունն ու այդ տարածքի մասին բանավոր պատմությունը։
«Կոնդ. հիշողության տարրեր» նախագիծն ուղղված է Կոնդի առօրյա կյանքի մասին հիշողությունը դուրս բերելուն, զգայական քաղաքի մասին արտդոկ նախագծի ստեղծմանը։ Նախագծի շրջանակներում մեր թիմը մասնակիցներին կառաջարկի ծանոթանալ քաղաքային հիշողությունն ուսումնասիրելու մեթոդներին, հնարավորություն կտանք կարճ հետազոտություն անցկացնելու՝ փորձառու մասնագետների ուղղորդմամբ, և ներկայացնելու նախագծի արդյունքները աշնան սկզբին կայանալիք մշակութային փառատոնի ընթացքում։
Նախագծի մասնակիցներին առաջարկում ենք՝
- երկօրյա ինտենսիվ վարպետաց դասեր բանավոր պատմության և տեղի հիշողության թեմայի հետ աշխատելու մեթոդների վերաբերյալ,
- դաշտային աշխատանքներ Կոնդ թաղամասում (խորքային հարցազրույցներ, աշխատանք ընտանեկան արխիվների հետ) փորձառու դասվարի հետ միասին,
- հավաքված տեղեկատվության մշակում, արխիվավորման և վերլուծության եղանակներ,
- մուլտիդիսցիպլինար նախագծի ստեղծում, որը կներկայացվի սեպտեմբերի սկզբին՝ մեծամասշտաբ միջդիսցիպլիներ մշակութային միջոցառման շրջանակներում։
Աշխատարանը կվարիի CNS lab-ի հիմնադիր, բ.գ.թ. Տիգրան Ամիրյանը։
Հրավիրում ենք մասնակցելու 18 տ.-ից բարձր բոլոր ցանկացողներին։
Մասնակցության հայտ թողնելու համար [email protected] հասցեին ուղարկեք կարճ մոտիվացիոն նամակ և ձեր CV-ն, կամ լրացրեք հետևյալ հարցաթերթիկը՝ https://bit.ly/3P3bFew ։
Դիմելու վերջնաժամկետը՝ հուլիսի 13
Նախագծի սկիզբը՝ հուլիսի 18-19
Նախագծի կրթական և հետազոտական մասի ավարտը՝ օգոստոսի 15
Նախագծի ներկայացում՝ սեպտեմբերի 14
Ծրագիրը Գյոթե կենտրոնի երևանյան գրասենյակի նախաձեռնությունն է, որը հնարավոր է եղել իրականցնել Արևելյան Գործընկերության երկրների քաղ. հասարակության զարգացման ծրագրի համար նախատեսված համագործակցության արդյունքում
Training