Invitation to training: Livelihood Improvement Through Fostered Employment for People with Disabilities Program (Armenian)
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող եւ «Սեյվ դը չիլդրենի» կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում մայիս ամսին նախատեսում է սկսել եռամսյա դասընթացներ հաշմանդամություն ունեցող անձանց համար հետեւյալ մասնագիտություններով.
- Հաշվապահություն
- Անգլերեն
- Համակարգչակին ուսուցում/օպերատորական գործ
- Համակարգչային ուսուցում եւ գրաֆիկական դիզայն
- Դիմահարդարում
Դասընթացներին կարող են մասնակցել 14 տարեկանից բարձր հաշմանդամություն ունեցող անձինք, իսկ հաշվապահության դասընթացներին կարող են մասնակցել միայն 18 տարեկանից բարձր անձինք:
Դասընթացներին մասնակիների թիվը սահմանափակ է եւ մասնակցելու համար բոլոր դիմորդները կանցնեն գիտելիքի գնահատում:
Դասընթացների մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է: Մասնավոր դեպքերում (բնակության վայր եւ սոցիալական կարգավիճակ) կազմակերպությունը կհոգա նաեւ տրանսպորտային ծախսերի փոխհատուցումը: Դասընթացները կանցկացվեն Արմավիր քաղաքում, մայիսի 1-ից հուլիսի 31-ը:
Գրանցվելու եւ մանրամասների համար զանգահարել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ՝ 0237 23034 հեռախոսահամարով մինչեւ ս/թ ապրիլի 29-ը:
***
ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) կողմից ֆինանսավորվող LIFE ծրագիրն իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն»-ի կողմից «Ակտիվա» միջազգային հիմնադրամի, «Ունիսոն», «Էյջ-Դի-Փի» հիմնադրամի, «Մասնագիտական կրթության բարեփոխումներ» եւ «Լիարժեք կյանք» ՀԿ-ների հետ համագործակցությամբ: Ծրագիրը սերտորեն գործակցում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Զբաղվածության պետական գործակալության, տեղական եւ մարզային իշխանությունների, զբաղվածության կենտրոնների, միջին մասնագիտական կրթական հաստատությունների, գործատուների, ՀՈՒԱԿ-ների, ՀԿ-ների, հաշմանդամություն ունեցող անձանց, ծառայություններ մատուցողների եւ այլոց հետ: LIFE ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ այցելելով ծրագրի պաշտոնական կայք՝ www.life-disability.am
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Կոնտակտային անձ`Նաիրա Առաքելյան Արմավիր, Շահումյան 68ա
Հեռախոս. +(374) 237 23034 Էլ. հասցե: [email protected]