Vacancy for lawyer (Armenian)
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն հայտարարում է իրավաբանի թափուր աշխատատեղ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2015 թ.,նոյեմբերի 6-ը, աշխատանքի սկիզբը՝ 2015թ. դեկտեմբերի 1-ը, իսկ աշխատանքի տևողությունը՝ երկարաժամկետ։
Աշխատանքային պարտականություններ
-Կազմել տեղեկատվություն ստանալու հարցումներ, ներկայացնել դրանք ՀՀ պետական մարմիններին և հետևել ընթացքին
-Իրականացնել Տեղեկատվության ազատության ոլորտում մոնիտորինգ, ներառյալ կազմել Հրապարակայնության եւ տեղեկատվության ազատության Ինդեքսը
- Տրամադրել իրավաբանական խորհրդատվություն լրագրողներին, քաղաքացիներին և այլ կողմերին ՏԱ եւ առնչվող այլ հարցերի շուրջ
-Կազմակերպության շահերը ներկայացնել դատարանում և վարչական մարմիններում
- Վերլուծել ՀՀ օրենսդրությունը և մշակել իրավական ակտեր ՏԱ ոլորտում
-Նախաձեռնել ռազմավարական դատական գործեր տեղեկատվության ազատության և դրան առնչվող ոլորտներում
-Վարել Տեղեկատվության ազատության, Բաց կառավարման գործընկերության և կոռուպցիայի դեմ պայքարի մասին ուսուցողական դասընթացներ
-Կատարել ծրագրի համակարգողի և կազմակերպության նախագահի տված այլ հանձնարարություններ
-Ունենալ համակարգչային լավ հմտություններ և կարողանալ աշխատել «Ինֆորմացիայի Ազատության Կենտրոն»ի վեբ ռեսուրսներով www.foi.am www.givemeinfo.am, www.ogp.am
Պահանջվող որակավորում
-Բարձրագույն իրավաբանական կրթություն
-Երկու տարվա աշխատանքային փորձ (աշխատանքային փորձը քաղհասարակության սեկտորում ցանկալի է)
-ՀՀ քաղաքացիական և վարչական օրենսդրության իմացություն
-Կոռուպցիայի դեմ պայքարի օրեսնդրության եւ գործիքների իմացություն
-Մարդու իրավունքների, ինչպես նաեւև “Տեղեկատվությանազատությանմասին” ՀՀ օրենքի իմացություն
Աշխատավարձ 200.000 ՀՀ դրամ
Կոնտակտային տվյալներ
Ինքնակեսագրությունը լուսանկարի հետ մեկտեղ ուղարկել [email protected] կամ [email protected] նշելով Lawyer բառը Subject բաժնում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 010560360 կամ 091435136 «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ
Կազմակերպության մասին
Ինֆորմացիայի ազատության կենտրոն հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թ.-ի հուլիսի 1-ին Երեւանում մի խումբ լրագրողների եւ իրավաբանների կողմից: ԻԱԿ-ի առաքելությունն է նպաստել տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը և այդ համակարգում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը: Լրացուցիչ տեղեկությունների ստանալու համար կարող եք այցելել www.foi.am կայքը: