IWPR is seeking an editor for IWPR website (Armenian)
Աշխատանքային պարտականություններն են`
• Ապահովել IWPR-ի կայքում հրապարակվող ամենշաբաթյա հոդվածներ Հայաստանից, կատարել հոդվածների բովանդակային եւորակական խմբագրային վերահսկողութուն,
• Խմբագրել կազմակերպությանը լրագրողների կողմից տրամադրված հոդվածները, ստուգել հոդվածներում ներառված փաստերը,սրբագրել, համապատասխանեցնել կազմակերպության կողմից կիրառվող լրագրության չափանիշներին,
• Համակարգել Հայաստանից կազմակերպության հետ համագործակցող լրագրողների աշխատանքը՝ պատվիրել հոդվածներ, առաջարկել թեմաներ հնարավոր հոդվածների համար, խմբագրական աշխատանք տանել լրագրողների հետ, սերտ համագործակցել գլխավոր խմբագրի հետ, համաձայնեցնել բոլոր խմբագրական քայլերը՝ վերադաս խմբագրի հետ:
• Հաշվետու լինել կազմակերպության ղեկավարին, գլխավոր խմբագրին,
• Անհրաժեշտության դեպքում թարգմանել հոդվածներ /հայերեն, ռուսերեն, լեզուներով/:
• Կազմել մամլո հաղորդագրություններ, օրակարգային փաստաթղթեր եւ կազմակերպության հետ կապված այլ նյութեր, ամենամսյա հաշվետվություններ, պահպանել կազմակերպության ներքին կանոնակարգն ու աշխատանքային էթիկան,
• Համակարգել կազմակերպության միջոցառումների անցկացումը. կազմակերպել սեմինարներ, քննարկումներ, համագործակցել կազմակերպության տարբեր երկրներում գործող գրասենյակների ներկայացուցիչների հետ,
• Կատարել խմբագրական այլ պարտականություններ`ըստ անհրաժեշտության
Պահանջվող չափանիշներ`
• Բարձրագույն կրթություն լրագրության, լեզվաբանության կամ այլ համապատասխան ոլորտում
• Հայերենի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
• Առնվազն երեք տարվա աշխատանքային համապատասխան փորձ
• Տեքստերի հետ աշխատելու եւ խմբագրելու գերազանց հմտություններ, լրագրողական չափանիշներին համապատասխան`հրապարակման ենթակա նյութեր մշակելու ունակություն
• Դոնորների, տեղական եւ միջազգային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ աշխատանքային փորձիառկայություն
• Գերազանց համակարգչային գիտելիքներ, Microsoft Office ծրագրի հետ աշխատելու հմտություններ
• Դինամիկ եւ արագ փոփոխվող միջավայրում աշխատելու, վերջնաժամկետներին հետեւելու ունակություն
Աշխատանքի սկիզբը` Փետրվարի 20, 2016թ.
Այն թեկնածուներն, ովքեր կհամապատասխանեն վերոնշյալ պայմաններին, կհրավիրվեն հարցազրույցի:
Հետաքրքվողներին, խնդրում ենք, ուղարկել համառոտ կենսագրություն` /CV/, ուղեկցող նամակով [email protected] հասցեով:
Առավել մանրամասն տեղեկությունների համար`դիմել Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյանմասնաճյուղ` (+37410) 58 48 99 հեռախոսահամարով:
Փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետն է ս.թ. փետրվարի 8-ը: