Job call for for the regional Civic Youth Center Coordinators (Armenian)
Source: Facebook
Հարգելի երիտասարդներ,
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական-երիտասարդական կենտրոնների զարգացում-2018» ծրագրի շրջանակներում Գյումրի, Վանաձոր, Արմավիր եւ Գավառ քաղաքներում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ստեղծած քաղաքացիական-երիտասարդական կենտրոնների աշխատանքները համակարգելու համար մրցութային կարգով աշխատանքի են հրավիրվում հրավիրվում կենտրոնների համակարգողների:
Զբաղվածությունը` շաբաթական առնվազն 20 ժամ, կամ` կես դրույք: Աշխատավարձը մոտավորապես 97.000 դրամ՝ եկամտահարկը ներառյալ: Պայմանագիրի տեւողությունը 11 ամիս, սկսած 2018 թ. փետրվարի 1-ից:
Կենտրոնի համակարգողից ակնկալվող հիմնական աշխատանքներն են.
- Կենտրոնների գտնվելու համայնքի (Գյումրի, Վանաձոր, Արմավիր, Գավառ) եւ հարակից համայնքների ակտիվ երիտասարդության համախմբում` հանրային շահերի պաշտպանության գաղափարի եւ գործողությունների համար
- Կենտրոնի շահառուների հատուկ ուսուցումների համակարգում
- Առողջապահական, կրթական հիմնարկների եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի մասնակցային մոնիտորինգի իրականացման համակարգում
- Շահերի պաշտպանության եւ հանրային միջոցներ օգտագործող հաստատությունների թափանցիկության եւ հաշվետվողականության մակարդակի բարձրացմանն ուղղված այլ գործողությունների նախաձեռնում եւ իրականացում
- Կենտրոնի գրասենյակի եւ միջոցների պահպանում եւ կառավարում:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ներկայացնել.
1. Կենսագրական. ուսում, աշխատանք, հասարակական գործունեության փորձ եւ այլն:
2. Հետաքրքրվածության նամակ, այն մասին, թե ինչու է թեկնածուն ուզում աշխատել այդ պաշտոնում, ինչու պիտի մրցութային հանձնաժողովը նախապատվությունը տա հենց իրեն: Նամակում հարկավոր է նշել առնվազն երկու հոգու անուն-ազգանուն, զբաղվածություն եւ կոնտակտային տվյալներ, որոնք կարող են հավաստել թեկնածուի պատրաստվածության մակարդակը այսօրինակ աշխատանքի համար:
Հիշյալ երկու փաստաթղթերից մեկի բացակայության դեպքում հայտը չի քննարկվելու:
Նախապատվությունը տրվելու է առավել փորձ, գիտելիքներ եւ լեզուներ իմացող թեկնածուներին:
Հայտերի ներկայացնամ վերջնաժամկետն է. 2018 թվականի հունվարի 15-ը, ժամը 23:59-ը:
Հայտերը պիտի լինեն էլեկտրոնային, հայերեն յունիկոդով: Հայտի երկու էլեկտրոնային փաստաղթղթերի անվանումներում անհրաժեշտ է գրել լատինատառ՝ քաղաքի անվանումը, հայտատուի անուն-ազգանունը եւ փաստաթղթի համարը: Օրինակ. gyumri-ashot-petrosyan-1 եւ gyumri-ashot-petrosyan-2.
Հայտերը կարող են ներկայացվել միայն էլեկտրոնային նամակով: Էլեկտրոնային հայտերի հասցեն է. 6cyccoordinator@gmail.com: էլեկտրոնային նամակն ստանալուց հետո եռօրյա ժամկետում հայտատուն կստանա էլեկտրոնային նամակ այն մասին, որ իր հայտն ստացվել է:
Այս հայտարարության հետ կապված տեխնիկական հարցերով կարող եք դիմել [email protected] հասցեով կամ 031250622 հեռախոսահամարով: