Job Opportunities from the Commission of Corruprion Prevention (in Armenian)
Վարույթների և իրավական ապահովման վարչություն | Վարույթների և իրավական ապահովման վարչության գլխավոր իրավաբան
Վարչության գլխավոր իրավաբանն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին:
Փոխարինող պաշտոնի կամ պաշտոնների անվանումները
Վարչության գլխավոր իրավաբանի բացակայության դեպքում նրան փոխարինում է վարչության գլխավոր իրավաբաններից մեկը:
Աշխատավայր
- իրականացնում է Հանձնաժողովի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների, պետական մարմինների, ֆիզիկակական անձանց, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների կողմից բարձրացված իրավական գնահատական պահանջող՝ Հանձնաժողովի օրենսդրությամբ սահմանված լիազորություններին առնչվող հարցերի վերաբերյալ դիրքորոշումների տրամադրման աշխատանքները, այդ թվում՝ կոռուպցիայի կանխարգելման օրենսդրության դրույթների մեկնաբանման վերաբերյալ կարծիքների տրամադրման աշխատանքները.
- իրականացնում է այլ մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հետ համագործակցելով Հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ հանձնարարականների, ցուցումների, ներքին իրավական ակտերի նախագծերի մշակումը.
- վերլուծում է Վարչության գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրները, ինչպես նաև ներկայացնում ստեղծագործական և այլըտրանքային լուծումների վերաբերյալ առաջարկություններ.
- իրականացնում է Հանձնաժողովի որոշումների, եզրակացությունների, Հանձնաժողովի նախագահի ստորագրմանը ներայացվող հրամանների նախագծերի, այլ փատաթղթերի և իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները.
- մշակում է Հանձնաժողովի գործունեության ընթացքում վեր հանված՝ կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող հարցերի կարգավորման բացերի և թերությունների շտկմանն, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկություններ և այլընտրանքային լուծումներ, այդ թվում՝ իրավական ակտերում փոփոխություններ, լրացումներ կատարելու վերաբերյալ.
- իրականացնում է Հանձնաժողովի գործունեության ռազմավարական և վեր հանված՝ կազմակերպական նշանակության խնդիրների լուծման նպատակով առաջարկությունների մշակման հետ կապված աշխատանքները և դրանք ներկայացնում Վարչության պետին.
- իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերի (այդ թվում՝ ոլորտային) նախագծերի ուսումնասիրություն և դրանց վերաբերյալ ներկայցնում առաջարկություններ.
- իրականացնում է կատարված՝ օտարերկրյա պետություններում կոռուպցիայի կանխարգելման կամ համանման մարմինների գործունեությանն առնչվող օրենսդրության ուսումնասիրության և վերլուծության հիման վրա հակակոռուպցիոն քաղաքականության կատարելագործմանն ուղղված առաջարկների մշակման և դրա հետ կապված այլ աշխատանքներ.
- իրականացնում է Վարչության իրավասության սահմաններում առաջարկությունների, տեղեկանքների, հաշվետվությունների, միջնորդագրերի, զեկուցագրերի և այլ փաստաթղթերի օրինակելի ձևերի մշակումը.
- իրականացնում է Վարչության պետի հանձնարարությամբ Հանձնաժողովի այլ կառուցվածքային ստորաբաժանումներին՝ Վարչության գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման նպատակով հարցումների կատարումը.
- իրականացնում է համապատասխան լիազորագրով Հանձնաժողովի շահերի պաշտպանությունը համապատասխան դատարաններում և պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմիններում.
- իրականացնել Հանձնաժողովի շահերը պաշտպանելու նպատակով հայցադիմումների (դիմումների), պահանջների նախապատրաստական, ինչպես նաև ընդդեմ Հանձնաժողովի ներկայացված հայցադիմումների (դիմումների) վերաբերյալ պատասխանների՝ Հայաստանի Հանրապետության դատարաններ ներկայացնելու աշխատանքները, ինչպես նաև նախապատրաստել Հայաստանի Հանրապետության դատարանների վճիռների (որոշումների) դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների ներկայացման համար անհրաժեշտ համապատասխան փաստաթղթերը.
- իրականացնում է վարույթների հարուցման և իրականացման շրջանակում համապատասխան գրությունների, միջնորդությունների, վարչական ակտերի և անհրաժեշտ այլ փաստաթղթերի նախագծերի մշակման աշխատանքները.
- իրականացնում է Վարչության գործունեության վերաբերյալ անհրաժեշտ հաշվետվությունների կազմման աշխատանքները, այդ թվում՝ Հանձնաժոովի նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվության մշակման աշխատանքներին.
- իրականացնում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության և տեղեկությունների ստացման կարգերի մշակման աշխատանքները.
- իրականացնել Հանձնաժողովի և կառուցվածքային ստորաբաժանումների իրավական աջակցության աշխատանքները:
- պահանջել իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունները, փաստաթղթերը, վարչական վարույթի նյութերը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև Հանձնաժողովի այլ ստորաբաժանումների դիրքորոշումները.
- մասնակցել Վարչության գործառույթների բարելավման և այլ երկրների (մարմինների) հետ փորձի փոխանակման նպատակով միջազգային սեմինարների, համաժողովների. տեսակոնֆերանսների և նպանատիպ այլ միջոցառումների.
- մասնակցել Հանձնաժողովի նիստերին, աշխատանքային խորհրդակցություններին, քննարկումներին, դրանց ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ և դիրքորոշումներ.
- Վարչության պետին ներկայացնել առաջարկություն այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր պահանջելու և ստանալու վերաբերյալ:
- տրամադրում է Հանձնաժողովի մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից մշակված, ինչպես նաև պետական մարմինների կողմից Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրավական կարծիք.
- իր իրավասության սահմաններում Հանձնաժողովի կողմից նախագծվող կոռուպցիայի կանխարգելման ծրագրերի մշակման աշխատանքների ընթացքում ներկայացնել առաջարկություններ, առարկություններ, դիտողություններ, լրացուցիչ հիմնավորումներ, համեմատական վերլուծություններ
- Հանձնաժողովի շահերի արդյունավետ պաշտպանության համար ներկայացնել համապատասխան առաջարկություններ, առարկություններ և դիտողություններ՝ պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումների, նիստերի քննարկումների, սեմինարների, օրենսգրքերի և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կլոր սեղան քննարկումների ընթացքում.
- ներկայացնել Հանձնաժողովի գործունեության իրավական հենքի բարելավմանն ուղղված առաջարկություններ՝ մշակելով համապատասխան իրավական ակտերի նախագծեր.
- կատարել օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով՝ Հանձնաժողովի անունից հայցերի ներկայացման, Հանձնաժողովի դեմ ներկայացվող հայցերի, բողոքների պատասխանների նախագծերի կազմման աշխատանքները, ինչպես նաև Հանձնաժողովի շահերի պաշտպանությունը դատական բոլոր ատյաններում.
- կատարել Հանձնաժողովի անունից Վարչության կողմից որպես ներկայացուցիչ հանդիսանալու աշխատանքները պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև կատարել հանրային իրավական դրամական պահանջներ պարունակող անբողոքարկելի վարչական ակտերի հարկադիր կատարման ներկայացման աշխատանքները.
- ներկայացնել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրավական եզրակացությունների (դիրքորոշումների) նախագծեր.
- իրականացնել Հանձնաժողովի նպատակների և խնդիրների իրականացման համար անհրաժեշտ ներքին իրավական ակտերի նախագծերի մշակման դրանց՝ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերի դրույթներին համապատասխանության հիմնավորմանն ուղղված ուսումնասիրությունները, ինչպես նաև դրանց վերաբերյալ իրավական եզրակացություններ (դիրքորոշումներ) ներկայացնել.
- առաջարկություններ ներկայացնել Հանձնաժողովի գործունեությանն առնչվող իրավական ակտերում և ռազմավարական/քաղաքականություն արտացոլող փաստաթղթերում փոփոխություններ կատարելու, համապատասխան ոլորտում ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ․
- կատարել Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթների իրավական ապահովման համար անհրաժեշտ աշխատանքները:
|
Ուղղություն | Գործարարություն, վարչարարություն և իրավունք |
|
Ոլորտ | Իրավունք |
|
Ենթաոլորտ | Իրավունք |
|
Մասնագիտություն |
042101.00.6 կամ 042101.00.7 Իրավագիտություն |
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:
Պատասխանատու է համապատասխան մարմնի և կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության արտաքին ներգործություն ունեցող վերջնարդյունքի համար:
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված՝ մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում արտաքին ներգործության շրջանակներում:
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության համապետական ազդեցություն:
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր մարմինների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում համապատասխան մարմնի և կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
- Բանակցությունների վարում
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
- ժամանակի կառավարում
- Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
- Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
- Փաստաթղթերի նախապատրաստում
--
Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչություն | գլխավոր մասնագետ
Գլխավոր մասնագետն անմիջական ենթակա և հաշվետու է Վարչության պետին։
Գլխավոր մասնագետի բացակայության դեպքում նրան փոխարինում է Վարչության մյուս գլխավոր մասնագետը:
- իրականացնում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վերաբերյալ աշխատանքներ՝ տեղեկությունների հավաքման, մշակման և վերլուծության միջոցով․
- իրականացնում է ազդարարների, թեժ գծերի միջոցով տեղեկատվության, մամուլի հաղորդագրությունների արդյունավետ ստացման մեխանիզմների մշակումը և դրանց ուսումնասիրությունը․
- բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչության հետ համատեղ իրականացնում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման ինստիտուտների շուրջ առկա թե՛ հայաստանյան, և թե՛ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը, մշակում և Հանձնաժողովի հաստատմանը ներկայացնում այդ իստիտուտների կատարելագործմանն ուղղված միջոցառումների և փոփոխությունների նախագծեր, ինչպես նաև մասնակցում է այդ միջոցառումների և փոփոխությունների իրականացմանն ու գործարկմանը․
- իրականացնում է հանրային ծառայողի և պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագրքի ու վարքագծի կանոնների կիրառման ուղեցույցների մշակումը․
- իրականացնում է պետական պաշտոն զբաղեցնող անձնանց և հանրային ծառայողների էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վերաբերյալ ուղեցույցների մշակումը․
- Հանձնաժողովի Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի վարչության հետ համագործակցությամբ մշակում է հանրային ծառայողի և պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագրքի ու վարքագծի կանոնների կիրառման կրթական ծրագրերը․
- Հանձնաժողովի Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի վարչության հետ համագործակցությամբ կազմում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վերաբերյալ վերապատրաստումների ծրագրերը․
- իրականացնում է Հանձնաժողովի կողմից վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների խախտումների վերաբերյալ կազմված եզրակացություններով սահմանված պահանջների և առաջարկների վերահսկումը․
- իրականացնում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման պրակտիկայի վերաբերյալ պարբերական ուսումնասիրությունները,
- իրականացնում է վարքագծի կանոնների և իրավիճակային շահերի բախման վերաբերյալ սահմանված պահանջների պահպանումը․
- իրականացնում է՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների պաշտոնական պարտականությունների իրականացման հետ կապված նվերների ինստիտուտի կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի նախագծ(եր)ի մշակումը.
- իրականացնում է նվերների ռեեստրի տեխնիկական առաջադրանքի նախագծ(եր)ի մշակումը:
Իրավունքները
- ստանալ և օգտագործել Հանձնաժողովին հասանելի ցանկացած տեղեկատվություն․
- ստանալ տեղեկատվություն, խորհրդատվություն և ուղղորդումներ Հանձնաժողովի մյուս վարչություններից, բաժիններից, ինչպես նաև անմիջականորեն Հանձնաժողովի անդամներից:
- կատարել հարցումներ Հանձնաժողովի համար թույլատրելի բոլոր աղբյուրներից, ինչպես նաև անձամբ հայտարարատու անձանցից:
Պարտականությունները
- մշակել անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վարչության գործունեության պլանի նախագիծը.
- մշակել անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման պլանի նախագիծը.
- հավաքագրել անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վերաբերյալ տեղեկատվությունը.
- բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչության հետ համատեղ վերլուծել անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վերաբերյալ հավաքագրված տեղեկատվությունը.
- ուսումնասիրության արդյունքների հիման վրա մշակել եզրակացությունների ու առաջարկությունների նախագիծ.
- պետական պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման, անհամատեղելիության պահանջների վերաբերյալ առերևույթ խախտումների դեպքում կազմել արձանագրությունների նախագիծ ու ներկայացնել Վարչության պետին.
- բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչության հետ համատեղ ուսումնասիրել անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման ինստիտուտների շուրջ առկա ներպետական և միջազգային լավագույն փորձը.
- մշակել մանրամասն արձանագրություն առկա բացերի, մարտահրավերների ու լավագույն փորձի վերաբերյալ, դրանց հիման վրա նախապատրաստել եզրակացությունների ու առաջարկությունների նախագիծ.
- նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր՝ մասնագիտական եզրակացություն, առաջարկությունների, դիտարկումների վերաբերյալ գրություններ և ապահովել դրանց կատարման սահմանված ժամկետներն ու ընթացակարգը.
- ներկայացնել ու քննարկել Հանձնաժողովի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխություններն ու կարգավորումները համապատասխան պետական ու օրենսդիր կառույցներում.
- մշակել ընդունված առաջարկությունների իրականացման պլանի նախագիծ ու վերահսկել պլանի իրականացումը.
- մշակել պետական պաշտոն զբաղեցնող անձնանց և հանրային ծառայողների էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վերաբերյալ խորհրդատվությունների պլանի նախագիծ ու սահմանել խորհրդատվություն ստացողների ամբողջական ցուցակը․
- տրամադրել և տալ անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վերաբերյալ մեկնաբանություններ և խորհրդատվություններ․
- կրթական, հանրային իրազեկվածության վարչության հետ համատեղ մշակել պետական պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վերաբերյալ Հանձնաժողովին ներկայացրած հարցերի պատասխանների մանրամասն ուղեցույցները.
- բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչության հետ համատեղ կրթական, հանրային իրազեկվածության վարչության հետ համատեղ մշակել պետական պաշտոն զբաղեցնող անձնաց և հանրային ծառայողների էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վերաբերյալ ուղեցույցները.
- պետական պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վերաբերյալ վերապատրաստումների ծրագրերը կազմելու նպատակով ուսումնասիրել ներպետական ու միջազգային փորձը.
- մշակել պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վերաբերյալ վերապատրաստումների թեմատիկ մոդուլները՝ բոլոր շահագրգիռ կառույցների հետ համագործակցությամբ.
- բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման վարչության հետ համատեղ կազմել պետական պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների էթիկայի կանոնների, բարեվարքության և շահերի բախման վերաբերյալ ուղեցույցները ու վերապատրաստումների ծրագրերի նախագիծը.
- ուսումնասիրել նվերների հայտարարգրման կարգի ներպետական ու միջազգային պրակտիկան, մշակել արձանագրության նախագիծ եզրակացություններով ու առաջարկություններով.
- վերահսկողության արդյունքների հիման վրա մշակել արձանագրությունների նախագծեր՝ եզրակացություններով ու առաջարկություններով։
Բարձրագույն կրթություն
Ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ
Պատասխանատու է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների բնույթով պայմանավորված մասնագիտական գործունեության արտաքին ներգործություն ունեցող վերջնարդյունքի համար:
Կայացնում է որոշումներ աշխատանքների իրականացման բնույթով պայմանավորված՝ մասնագիտական եզրակացությունների տրամադրման և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում արտաքին ներգործության շրջանակներում:
Ունի տվյալ մարմնի նպատակների և խնդիրների իրականացման արդյունքների ապահովման մասնագիտական գործունեության որոշակի ոլորտին վերաբերող համապետական ազդեցություն:
Իր իրավասությունների շրջանակներում շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ մարմնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցում է տարբեր մարմինների ներկայացուցիչներից ձևավորված աշխատանքային խմբերի աշխատանքներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին:
Իր լիազորությունների շրջանակներում բացահայտում է մասնագիտական խնդիրներ և այդ խնդիրներին տալիս է մասնագիտական լուծումներ և մասնակցում է համապատասխան մարմնի և կառուցվածքային ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծմանը:
ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱ
- Բանակցությունների վարում
- Տեղեկատվական տեխնոլոգիաներ և հեռահաղորդակցություն
- ժամանակի կառավարում
- Ելույթների նախապատրաստում և կազմակերպում
- Ժողովների և խորհրդակցությունների կազմակերպում և վարում
- Փաստաթղթերի նախապատրաստում