Job opportunity at Center for Political Studies
«Ապատեղեկատվության վերլուծություն և փորձագիտական կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում Քաղաքականության հետազոտական կենտրոնը հայտարարում է մրցույթ՝ 3 աշխատատեղի համար:
Աշխատանքային պայմանագրերը կարող են կնքվել 6 ամսով՝ հետագայում երկարացման հնարավորությամբ:
Անհրաժեշտ որակավորումները.
Առաջնային է համարվում թեկնածուների կրթությունը և աշխատանքի փորձը հետևյալ ոլորտներում.
- հանրային քաղաքականություն,
- հանրային կառավարում,
- սոցիոլոգիա,
- լրագրություն,
- քաղաքագիտություն:
Հաշվի կառնվի նաև հետազոտական այլ փորձի առկայությունը, վերլուծական, բանավիճելու և թրեյնինգներ անցկացնելու հմտություններն ու փորձը, հրապարակումների առկայությունը, ինչպես նաև անգլերենի իմացությունը:
Դիմելու համար խնդրում ենք մինչև օգոստոսի 24-ը [email protected] հասցեին ուղարկել ինքնակենսագրություն (CV)՝ ներառելով նաև վերապատրաստման դասընթացների մասնակցելու և հրապարակումների առկայության մասին տեղեկություններ, մոտիվացիոն նամակ, առկայության դեպքում՝ նաև հետազոտության կամ այլ հրապարակման նմուշ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է նույնպես գրել նշված հասցեին:
«Վիշեգրադյան քառյակի փորձը Հայաստանում բարեփոխումների առաջխաղացման համար» ծրագրի շրջանակում անվտանգության ոլորտի (civilian security sector) բարեփոխման վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու, ոլորտում առկա իրավիճակն ուսումնասիրելու և բարեփոխմանը նպատակաուղղված քաղաքականության առաջարկներ մշակելու համար փորձագետի մրցույթ.
Աշխատանքի բնույթը. թեկնածուն պետք է սեպտեմբերին և հոկտեմբերին մասնակցի Վիշեգրադյան քառյակի երկրներից փորձագետների հետ 3 սեմինարների, այնուհետև հանդես գա զեկույցով հայ փորձագետների ու պաշտոնյաների մասնակցությամբ քննարկման ընթացքում, իսկ նոյեմբեր-դեկտեմբերին նախապատրաստի վերլուծություն և քաղաքականության առաջարկներ (հայերեն)՝ նվազագույնը 4000 բառ ծավալով: Նախատեսված է 288 եվրոյին (հարկերը ներառյալ) համարժեք հոնորար:
Անհրաժեշտ որակավորումներն են. կրթությունը և աշխատանքի փորձը հանրային քաղաքականության, կառավարման, միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության կամ հարակից ոլորտներում, ինչպես նաև անգլերենի իմացությունը:
Դիմելու համար խնդրում ենք մինչև օգոստոսի 24-ը [email protected] հասցեին ուղարկել ինքնակենսագրություն (CV)՝ ներառյալ հրապարակումների ցանկը, մոտիվացիոն նամակ և հետազոտության ոլորտին վերաբերվող հետազոտության նմուշ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է նույնպես գրել նշված հասցեին: