Goris Press Club is looking for Local Government Projects coordinator (Armenian)
Տեղական ինքնակառավարման մարմինների ծրագրերի համակարգողի
Աշխատանքային պարտականություններ
- Համակարգել Մամուլի ակումբի կողմից իրականացվող ՏԻՄ-ին, ընտրություններին առնչվող ծրագրերը,
- Կապ հաստատել ՏԻՄ-երի, փորձագետների հետ, նրանց հրավիրել մասնակցելու կազմակերպության կողմից իրականացվող համապատասխան նախաձեռնություններին,
- Աշխատանքի ընթացքում մշտապես կապի մեջ լինել համայնքային ակտիվ խմբերի հետ, աջակցել նրանց կողմից իրականացվող քաղաքացիական նախաձեռնություններին, օգնել նրանց` կազմելու ծրագրային և ֆինանսական հաշվետվություններ: Խնդիրների առաջացման դեպքում օգնել լուծել դրանք,- Ակտիվ խմբերի հետ նախաձեռնել միջոցառումներ՝ ուղղված համայնքային խնդիրների հանրայնացմանը, ՏԻՄ բարեփոխումների իրականացմանը,
- Տարածել Մեդիա դպրոցի դասընթացների հայտարարություններ, կազմել մասնակիցների ցուցակներ, թեմաներ,
- Կազմել ՏԻՄ ծրագրերին առնչվող հաշվետվություններ,
- Առաջակել և մշակել կազմակերպության ծրագրերին առնչվող գաղափարներ, աջակցել հայտերի պատրաստման, ծրագրերի ղեկավարման և կառավարման հարցերում,
- Կատարել տվյալ հաստիքի շրջանակում այլ հանձնարարականներ:
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն լրագրության, հաղորդակցության, հումանիտար կամ այլ ոլորտներում,
- Քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ ՏԻՄ ոլորտում աշխատելու փորձ,
- Ծրագրերի մշակմանը և իրականացմանն առնչվող գիտելիքներ,
- Պատկերացում տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների մասին ,
- Համակարգչային գիտելիքներ, օնլայն հարթակներում աշխատելու հիմնական գիտելիքներ, մեդիագործիքների և ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Անգլերեն և ռուսերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցության հմտությունները կդիտարկվեն որպես առավելություններ,
- Նախաձեռնելու և համայնքային ակտիվ խմբերի հետ աշխատելու կարողություն,
- Տարածաշրջանի համայնքներ այցելելու պատրաստակամություն,
- Կարողությունների զարգացման կրթական ծրագրերի, դասընթացների մասնակցելու հետաքրքրվածություն:
Դիմելու կարգը
Համապատասխան որակավորում ունեցող հետաքրքրված անձինք կարող են մինչև 2016 թ. oգոստոսի 25-ն իրենց համառոտ կենսագրությունն ու հետաքրքրության նամակն ուղարկել [email protected]հասցեին` նամակի վերնագրում նշելով , թե որ հաստիքի համար են դիմում:
Ընտրված թեկնածուն իր աշխատանքային պարտականությունները կստանձնի 2016թ. Սեպտեմբերի 1-ից` երկշաբաթյա փորձաշրջանով: Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում զանգահարել 091013575 կամ 091024677 հեռախոսահամարներով: