Center for Legal Initiatives Looks for Journalists (Armenian)
Ընտրված մասնագետից ակնկալվում է.
- Պատրաստել ազատազրկված կամ իրավախախտում կատարած անձանց հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական հոդվածներ:
- Լուսաբանել «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության գործունեությունը:
Նյութերը հրապարակվելու են «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագրի շրջանակներում ստեղծված մեդիա հարթակում և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում:
Թափուր հաստիքին դիմող անձը պետք է ունենա հետևյալ որակավորումները.
- Մասնագիտական բարձրագույն կրթություն,
- Նվազագույնը 2 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ,
- Խոցելի խմբերի հետ աշխատելու հմտություն,
- Հայերեն գրավոր խոսքի գերազանց իմացություն:
Քրեակատարողական ոլորտի գործունեության փորձը կդիտվի որպես առավելություն:
Լրացուցիչ պահանջներ.
- Ազատազրկված անձանց հիմնախնդիրների վերհանում, բացահայտում, հետաքննում և հետևողական լուսաբանում,
- Հիմնախնդիրների օբյեկտիվ և անկողմնակալ ներկայացում, ոչ խտրական և զգայուն բառապաշարի կիրառում, անաչառ և զգայուն մոտեցման ցուցաբերում,
- Փաստերի հավաստի և ճշգրիտ ներկայացում,
- Լրագրողական էթիկայի կանոնների պահպանում,
- Նյութի ձևաչափի և մատուցման նորարարական, ստեղծարար մոտեցում,
- Նոր մեդիա գործիքների արդյունավետ կիրառում,
- Զգայական-գեղարվեստական լեզու, կերպարների հուզականություն:
Լրացուցիչ հմտություններ.
- Սոցիալական մեդիագրագիտություն,
- Ստեղծագործական միտք,
- Կազմակերպչական հմտություններ,
- Կոնֆլիկտների հաղթահարման և լուծման հմտություններ,
- Թիմային աշխատանքի հմտություններ,
- Համագործակցման և հաղորդակցման գերազանց հմտություններ:
Դիմելու համար անհրաժեշտ է մինչև 2021թ. հունիսի 20-ը [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ վերնագրի դաշտում նշելով «Լրագրող».
- Ինքնակենսագրություն,
- Նախկինում պատրաստած լրագրողական նյութերի հղումներ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 055 155 300 հեռախոսահամարով կամ գրել վերոնշյալ էլ. հասցեներով։
Առաջին փուլն անցած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:
Ծրագրի մասին
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը 2021թ. հունիսի 1-ից մեկնարկել է «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագրի իրականացումը:
Ծրագրի նպատակն է մեդիա հարթակի միջոցով նպաստել ազատազրկված անձանց, նրանց ընտանիքների և հասարակության միջև կապի ամրապնդմանը:
Մեդիա հարթակում կներկայացվեն ազատազրկված անձանց հիմնախնդիրները հանրայնացնող տեսաֆիլմեր, ֆոտոպատմություններ և հոդվածներ, որոնք հնարավորություն կտան խորը պատկերացում կազմել ազատազրկված անձանց կյանքի և փորձառության մասին:
Ակնկալում ենք, որ ընտրված մոտեցման շնորհիվ կբարձրանա հասարակության զգայունությունն ու իրազեկվածությունն ազատազրկված անձանց խնդիրների շուրջ, որոնց նրանք կամ նրանց ընտանիքի անդամներն առնչվում են: Դա իր հերթին կնպաստի ազատազրկված անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխությանը՝ նպաստելով կրկնահանցագործության նվազեցմանը և նրանց վերաինտեգրմանը:
Ծրագիրն իրականացվում է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի աջակցությամբ:
Կազմակերպության մասին
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ-ն հիմնադրվել է 2017թ.-ին: Կազմակերպության առաքելությունն է աջակցել այնպիսի իրավական պետության ձևավորմանը, որտեղ մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքները և ազատությունները ճանաչված են որպես բարձրագույն արժեքներ:
Կազմակերպության գործունեության առանցքում ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունն է: Այդ ուղղությամբ իրականացվել մի շարք ծրագրեր:
Կազմակերպության գործունեությանը կարող եք ծանոթանալ ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/legalinitiativesngo: