Job Opportunity from Human Rights Research Center: Legal Expert (in Armenian)
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ) փնտրում է Հայաստանում սոցիալական իրավունքների պաշտպանության և իրավունքահենք սոցիալական ռեֆորմների առաջխաղացման հարցերով հետաքրքրված իրավական փորձագետի, ով կմիանա ՄԻՀԿ-ի թիմին։
Ներգրավվածություն՝ ամբողջական դրույք
Աշխատանքի սկիզբը` մայիսի 1
Վայրը` Երևան, Զարոբյան 32
Անմիջական ղեկավար՝ ՄԻՀԿ տնօրեն
Հայտադիմումներն ընդունվում են մինչև ս․թ․ ապրիլի 21-ը
Հիմնական պարտականություններ՝
-
Իրականացնել սոցիալական իրավունքների պաշտպանությանն առնչվող ներպետական օրենսդրական զարգացումների ընթացիկ դիտարկում (screening) և գնահատում՝ հիմք ընդունելով միջազգային իրավական նորմերը, առաջադեմ փորձն ու Հայաստանի միջազգային իրավական պարտավորությունները։
-
Պատրաստել և պատկան մարմիններին ներկայացնել առաջարկներ և դիտարկումներ:
-
Պատրաստել Հայաստանում սոցիալական իրավունքների պաշտպանության խնդիրներին վերաբերող տարեկան զեկույց, ինչպես նաև ընթացիկ համառոտագրեր, որոնք կօգտագործվեն ՄԻՀԿ-ի ադվոկացիոն աշխատանքներում։
-
Ներգրավվել իրավունքահենք սոցիալական ռեֆորմների առաջխաղացմանն ուղղված ՄԻՀԿ-ի ադվոկացիոն աշխատանքներում։
-
Ըստ անհրաժեշտության իրականացնել դասընթացներ, կարողությունների զարգացման և փորձի փոխանակման աշխատանքներ։
-
Մասնակցել ՄԻՀԿ-ի տարեկան ռազմավարության և կազմակերպական այլ փաստաթղթերի պատրաստման աշխատանքներին։
-
Իր գործառույթների շրջանակներում սերտորեն համագործակցել ՄԻՀԿ-ի թիմի մնացած անդամների հետ և աջակցել նրանց աշխատանքներին։
Ակնկալվող որակավորումներ
-
Բարձրագույն կրթություն իրավագիտության կամ մարդու իրավունքների ոլորտներում,
-
Իրավական վերլուծությունների իրականացման առնվազն 3 տարվա ապացուցելի փորձ,
-
Սոցիալական իրավունքների պաշտպանության միջազգային նորմերի վերաբերյալ խորքային գիտելիքներ,
-
Հայերեն լեզվի գրավոր և բանավոր գերազանց իմացություն,
-
Անգլերեն լեզվի գրավոր գերազանց իմացություն։
Ակնկալվող հմտություններ
-
Վերլուծական գերազանց հմտություններ,
-
Պատասխանատու և նախաձեռնող գործելաոճ,
-
Թիմային և անկախ աշխատելու կարողություն,
-
Աշխատանքային ժամկետների խստիվ պահպանում:
Դիմելու ընթացակարգ
Հետաքրքրված անձանց խնդրում ենք ներկայացնել հետևյալը՝
-
Ինքնակենսագրական (PDF ձևաչափով),
-
Նախկինում իրականացրած իրավական վերլուծությունների երկու օրինակ,
-
Ձեր մասնագիտական որակավորումներից և կարողություններից լավատեղյակ կոնտակտային երկու անձանց տվյալներ (անուն, ազգանուն, զբաղվածություն, հեռախոսահամար, էլ․փոստի հասցե),
-
Հակիրճ ուղեկցող նամակ (DOCX ձևաչափով), որը կփաստի հաստիքի պահանջներին Ձեր համապատասխանելիությունը։
Հայտերի ներկայացման համար խնդրում ենք գրել [email protected] էլ․ փոստին։
Հարցերի համար կարող եք գրել նշված էլ․ փոստին կամ կազմակերպության ֆեյսբուքյան էջին, ինչպես նաև զանգահարել 093 76 27 11 հեռախոսահամարին:
Կազմակերպության մասին
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը զբաղվում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող արդիական, համապարփակ և բազմաոլորտային հետազոտությունների իրականացմամբ և իրավունքահենք ռեֆորմների ջատագովությամբ։
Կազմակերպության գործունեությունը մանրամասն ներկայացված է ՄԻՀԿ կայքում։