Job Opportunity from Media Initiatives Center: Administrative Assistant (in Armenian)
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (նախկինում՝ Ինտերնյուս մամուլի աջակցության ՀԿ) փնտրում է փորձառու ադմինիստրատիվ օգնականի՝ գրասենյակի բնականոն և արդյունավետ գործունեությունը ապահովելու համար։ Օգնականը աշխատելու է տեխնիկական և անվտանգության բաժնի ղեկավարի հսկողության ներքո, օգնելու է կազմակերպության աշխատակիցներին գործավարական և նյութատեխնիկական խնդիրների կատարման հարցում։
Աշխատանքային պարտականությունները՝
- Ընդունարանի աշխատանքի կառավարում՝ այցելուների դիմավորում և ուղղորդում, հյուրընկալության ապահովում
 
- Մուտքային զանգերի ընդունում և վերահասցեավորում,
 
- Պատասխանատու է մուտքային ու ելքային նամակագրության և աշխատակիցներին դրանք պատշաճ բաշխելու համար,
 
- Ընդհանուր վարչական աջակցության տրամադրում, ներառյալ սկանավորում և պատճենում,
 
- Ձեռնարկել բոլոր լոգիստիկ միջոցառումները, որոնք անհրաժեշտ են միջոցառումների պլանավորման և իրականացման համար, ներառյալ՝ կապ հաստատել միջոցառումների մենեջմենթով և սննդի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունների հետ, աջակցել այդ ծառայությունների ձեռքբերման գնումների գործընթացին,
 
- Կազմակերպության աշխատակիցների և հյուրերի ճամփորդությունների և կացարանների կազմակերպում,
 
- Գրասենյակի գործունեության առցանց օրացույցի կառավարում, որը ներառում է նաև փոխադրումները,
 
- Կոնտակտային ցուցակների պահպանում,
 
- Կազմակերպության գրադարանի պահպանում,
 
- Պատասխանատվություն գրասենյակային տարածքի, պարագաների և սարքավորումների համար,
 
- Ֆայլերի պահպանում և արխիվացում,
 
- Քարտուղարական և գործավարության այլ պարտականությունների ճշգրիտ, բարձր որակով, ժամանակին կատարում:
 
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն հասարակագիտության և հարակից ոլորտներում.
 
- Առնվազն 2 տարվա ադմինիստրատիվ օգնականի փորձ
 
- Հայերեն և անգլերեն լեզուների վարժ տիրապետում, ռուսերենի լավ իմացություն
 
- Կազմակերպչական և հաղորդակցության գերազանց հմտություններ՝ բանավոր և գրավոր
 
- Հաճախորդների սպասարկման բացառիկ հմտություններ՝ հեռախոսով և անձամբ
 
- Կարգապահություն, ֆիքսված ժամերի ընթացքում աշխատելու պատրաստակամություն
 
- Համակարգչային գերազանց հմտություններ, գրասենյակային կառավարման համակարգերի և ընթացակարգերի իմացություն
 
Դիմելու կարգը
Որակավորված և հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական [email protected] էլեկտրոնային հասեով, թեմայի դաշտում նշելով պաշտոնի անվանումը, որի համար դիմում եք:
Հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված թեկնածուները։
Դիմելու վերջնաժամկետը մայիսի 30-ն է։ Ակնկալվում է, որ ընտրված թեկնածուն աշխատանքի կանցնի հունիսի սկզբից։
