Job Opportunity from PJC: Project Coordinator/Editor (in Armenian)
ՀԱՍՏԻՔԸ՝ Նախագծերի համակարգող, խմբագիր
ՎԱՅՐԸ` Երևան, ՀՀ
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ` 20.08.2021
ԱՇԽԱՏԱՆՔԸ ՍԿՍԵԼՈՒ ԱՄՍԱԹԻՎԸ՝ անմիջապես։
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ՝ Հանրային լրագրության ակումբ ՀԿ։
Հիմնական պարտականությունները՝
- Կազմակերպել և համակարգել նախագծերը։
- Պլանավորել նախագծերի ընթացիկ գործողությունները և պահպանել ժամկետները։
- Կազմակերպել նախագծերում ներգրավված այլ գործընկերների աշխատանքը, վերահսկել աշխատանքի որակը։
- Կառավարել ռիսկերը և խնդիրները և ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ։
- Համակարգել նախագծերի հանրային իրազեկման աշխատանքները։
- Ըստ անհրաժեշտության կազմակերպել առցանց հեռարձակումներ, համակարգել առցանց հանդիպումներն ու վեբինարները (առցանց հեռարձակումը հնարավոր է սովորել նաև ՀԼԱ-ում՝ փորձաշրջանի ընթացքում)։
- Թարմացնել ծրագրերին առնչվող բովանդակությունը ՀԼԱ կայքերում, ինչպես նաև ՀԼԱ սոցիալական էջերում ՝
- Թվիթեր, Ֆեյսբուք, Ինստագրամ, Տիկտոկ, Տելեգրամ։
- Պատրաստել ծրագրային ընթացիկ փաստաթղթեր, հիմնականում՝ հայերեն և անգլերեն։
- Կազմակերպել ծրագրային միջոցառումներ և մասնակցել դրանց։
- Անհրաժեշտության դեպքում ներկայացնել կազմակերպությունը աշխատանքային հանդիպումների ժամանակ։
- Համակարգել լոգիստիկ հարցերը։
- Թարգմանել տեքստեր հայերենից անգլերեն և հակառակը ։
- Պատրաստել նկարագրական հաշվետվություններ։
- Մասնակցել ֆոնդահայթայթման գործընթացներին՝ աջակցելով ծրագրային առաջարկների խմբագրմանը, թարգմանությանը։
- Ապահովել կազմակերպության կայքում հրապարակվող բովանդակության անգլերեն թարգմանությունը։
- Համագործակցել կազմակերպության տեղական և միջազգային գործընկերների հետ։
- Կատարել ներգրավված նախագծերից բխող այլ պարտականություններ։
Պահանջվող հմտությունները և փորձը՝
- Բարձրագույն կրթություն կառավարման, լեզվաբանության, ժուռնալիստիկայի կամ հաղորդակցության ոլորտներում։
- Նվազագույնը 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ նախագծերի, ծրագրերի համակարգման/կառավարման ոլորտում։
- Հայերենից անգլերեն և անգլերենից հայերեն թարգմանությունների փորձ։
- Սոցիալական մեդիա գործիքների գերազանց իմացություն, դրանց կիրառման փորձ ՝ աշխատանքային գործընթացքում։
- Microsoft Office փաթեթի հիմնական ծրագրերի իմացություն։
- Տվյալների հետ աշխատելու և կազմակերպությունում հավաքագրվող անձնական տվյալների համակարգման և դրանց գաղտնիությունն ապահովելու կարողություններ։
- Վիզուալ նյութերի (ֆոտո, Canva, գրաֆիկներ, այլ) պատրաստման կարողություններ։
- Վերջնաժամկետների նկատմամբ պատասխանատվություն ու դրանց պահպանում։
- Թիմում աշխատելու կարողություն, աշխատանքում համագործակցային սկզբուներ։
- Խնդիրների՝ խաղաղ ճանապարհով լուծման հմտություններ և կարողություններ։
- Բազմաբնույթ առաջադրանքների կատարման հմտություններ։
- Հաղորդակցման գերազանց հմտություններ։
- Նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու պատրաստակամություն։
- Թեժ և արտակարգ իրավիճակներում աշխատանքի փորձ։
- Գրասենյակային տեխնիկայով աշխատելու կարողություններ։
- Հասարակական, միջազգային կազմակերպություններում աշխատանքը կդիտվի որպես առավելություն։
Ընձեռվող հնարավորությունները՝
ՀԼԱ-ն իր աշխատակիցների համար ստեղծում է նպաստավոր պայմաններ, ապահովում է ստեղծագործական ազատություն և որոշումների կայացման հնարավորություն։ ՀԼԱ-ն աշխատակցին կարող է գործուղել աշխատանքային և մասնագիտական գործողումների՝ ապահովելով անհարժեշտ բոլոր ծախսերի փոխհատուցումը։ ՀԼԱ-ն կխթանի մասնագետի կարողությունների զարգացմանը, մասնագիտական առաջընթացին։ Արդյունավետ համագործակցության պարագայում ՀԼԱ-ն աշխատակցին կընդգրկի այլ նախագծերում։
Դիմելու ընթացակարգը՝
Աշխատանքին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն հետևյալ էլ. փոստին` [email protected]: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել «Ծրագրերի համակարգող – ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ»։ Խնդրում ենք ինքնակենսագրականում նշել առավելագույնը երեք նախկին ղեկավարների և նրանց կոնտակտային տվյալները, որոնքկարող են ձեզ մասին կարծիք հայտնել։
Կազմակերպությունը կապ կհաստատի միայն հարցազրույցի համար ընտրված թեկնածուների հետ։
Նախնական ընտրությունն անցած դիմորդներին հնարավորություն է ընձեռվելու ծանոթանալ աշխատանքային պարտականություններին ու բնույթին, փորձել սեփական ուժերը երկշաբաթյա ժամանակահատվածում։
Ընտրված թեկնածուի հետ կնքվելու է եռամսյա փորձաշրջանի պայմանագիր, ապա աշխատանքային պայմանագիր։
Աշխատանքի թափուր հաստիքին դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է։