Job Opportunity from Women's Resource Center, Armenia: Financial Assistant (in Armenian)
Պաշտոնը՝ ֆինանսական հարցերով օգնական
Աշխատաժամանակ՝ Լրիվ դրույքաչափ ճկուն գրաֆիկով
Աշխատանքի սկիզբը՝ Դեկտեմբեր 1,2021 թ․
Վայրը՝ Ք․ Երևան
Անմիջական ղեկավար՝ ֆինանսական հարցերով ղեկավար
Ֆինանսական հարցերով օգնականի պարտականություններն են՝
- Օգնել ֆինանսական տվյալների մուտքագրման և ընդհանուր հաշվապահական հարցերում։
- Կառավարել ֆինանսական տվյալները, գրառումները և հաշվետվությունները՝ ստուգելով տեղեկատվության ճշգրտությունը և վերացնելով հնարավոր թերացումները։
- Պատրաստել անդորրագրեր, վաուչերներ, հաշիվ-վավերագրեր՝ տվյալների թերթիկներ մուտքագրելու համար։
- Աջակցել անգլերեն ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ժամանակ։
- Աջակցել բյուջեների ստեղծմանը և սահմանմանը։
- Թարմացնել և պահպանել ֆինանսական գրառումները:
- Պատրաստել անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթեր (spreadsheets) տվյալների մուտքագրման համար, ներառյալ բյուջեները, հաշվապահական տվյալները և այլն:
- Հաշվետու լինել ֆինանսական հարցերով ղեկավարին։
- Առաջնահերթել պարտականությունների կատարումը։
- Անհրաժեշտության դեպքում աջակցել աուդիտի իրականացմանը։
- Հավատարիմ մնալ հաշվապահական/ֆինանսական ընթացիկ օրենքներին և կանոնակարգերին։
Ֆինանսական հարցերով օգնականին ներկայացվող պահանջներն ու որակավորումներն են՝
- Ֆինանսական, հաշվապահական կամ այլ առնչվող ոլորտի կրթություն։
- Ընդհանուր հաշվապահական և հաշվառման գործընթացների գործնական իմացություն։
- Համակարգչային գիտելիքներ և Microsoft Suite-ով աշխատելու փորձ (հիմնականում Excel), ինչպես նաև հաշվապահական հաշվառման և տվյալների մուտքագրման այլ ծրագրային հմտություններ։
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն՝ բանավոր և գրավոր։
- Կազմակերպչական և ժամանակի կառավարման հմտություններ։
- Հուսալի և հարգալից վերաբերմունքի դրսևորում, ինչպես նաև հետևողական աշխատելաոճի պահպանում՝ աշխատանքային վարվելակերպի սկզբունքներին համաձայն։
Ինչպե՞ս դիմել
Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, երաշխավորագրող 2 կազմակերպությունների կամ նախկին ղեկավարների կոնտակտներ/հեռախոս, էլ․հասցե/,մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով [email protected] հասցեին` առարկայի մեջ նշելով «ֆինանսական հարցերով օգնական» բառը: Կապ կհաստատվի միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուների հետ՝ հարցազրույցի հրավիրելու նպատակով:
Կազմակերպության մասին
Կանանց ռեսուրսային կենտրոնը հիմնադրվել է 2003 թ-ին և գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում: ԿՌԿ-ն ֆեմինիստական իրավապաշտպան կազամակերպություն է, որի տեսլականն է հայաստանյան հասարակությունում կանանց հավասար և ինքնորոշ կարգավիճակի հաստատումը, հայրիշխանական հասարակարգի կողմից կնոջ նկատմամբ կիրառվող բռնաճնշումների և սահմանափակումների վերացումը: ԿՌԿ-ն իր գործունեությամբ ձգտում է հասարակության մեջ վարքային և նորմատիվային փոփոխության՝ ներազդելով պետական քաղաքականության, սոցիալմշակութային և օրենսդրական դաշտերի վրա: