Job Opportunity from Yerevan State University: Head of Strategic Planning Department (in Armenian)
Աշխատանքի վայրը
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ
Պաշտոնը
Ռազմավարական պլանավորման կենտրոնի տնօրեն
Աշխատաժամանակի տևողությունը, պաշտոնային դրույքաչափը
Շաբաթական 36 ժամ, լրիվ դրույք
Աշխատանքային պարտականությունները
- իրականացնել ռազմավարական պլանավորման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման և վերլուծության աշխատանքները,
- ԵՊՀ ստորաբաժանումների հետ համատեղ մշակել առանձին վերցված ստորաբաժանումների ռազմավարական ծրագրերը և գործողությունների պլանները,
- ԵՊՀ համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ մշակել Համալսարանի հաղորդակցական ռազմավարությունը,
- ԵՊՀ համապատասխան ստորաբաժանումների հետ համագործակցությամբ մշակել ԵՊՀ ֆոնդահայթհայթման ռազմավարությունը,
- մշակել մշտադիտարկման և գնահատման պլանը և կազմակերպել ռազմավարության իրականացման գնահատման և մշտադիտարկման ընթացքը,
- համակարգել ԵՊՀ ռազմավարական և թիմային պարբերական հավաքները ԵՊՀ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ մշակելով նշված միջոցառումների օրակարգերը,
- ԵՊՀ ստորաբաժանումների հետ հաղորդակցությամբ մշակել ռազմավարական ծրագրերի և տարեկան գործողությունների պլանների կատարման հաշվետվությունները,
- ԵՊՀ Հանրային կապերի և մարքեթինգի վարչության և այլ ստորաբաժանումների հետ համատեղ կազմակերպել ռազմավարության հիմնական դրույթների հաղորդակցումը ներքին և արտաքին լասարանի հետ:
Պաշտոնի հավակնորդին ներկայացվող նվազագույն պահանջները
- բարձրագույն կրթություն՝ (առնվազն մագիստրոսի կրթական աստիճան),
- ռազմավարական պլանավորման, մշտադիտարկման և գնահատման ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձառություն,
- բարձրագույն կրթության ոլորտի իմացություն, ոլորտում աշխատանքային փորձի առկայությունը ցանկալի է,
- տվյալների հավաքագրման և վերլուծության աշխատանքային փորձառություն,
- հաղորդակցական և թիմային աշխատանքի գերազանց կարողություններ,
- հայերենի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն,
- տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) [email protected] հասցեով՝ վերնագիր (subject) տողում պարտադիր նշելով հաստիքի անվանումը` Ռազմավարական պլանավորման կենտրոնի տնօրեն: Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները։
ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝ 4 հունիսի 2022 թ.:
Երևանի պետական համալսարանի գործունեությանը և ներքին իրավական ակտերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով www.ysu.am, www.documentation.ysu.am: