We are small teams doing BIG things!
Published on: 04 October, 2021
Job Opportunity: The Yezidi Center for Human Rights Hires a HR and Communications Specialist (in Armenian)
Աշխատանքային պարտականությունները`
Հանրային կապերի և հաղորդակցության համակարգողը պատասխանատու է հասարակության և լրատվության հետ կապերի, կորպորատիվ հաղորդակցման և կազմակերպության (լրատվականի) պաշտոնական կայքի բովանդակության ստեղծման համար։ Համակարգողը պետք է մշակի կազմակերպության հաղորդակցության և հանրության հետ կապերի ռազմավարությունը և դրան հարակից նախագծերը: Ակնկալվում է, որ համակարգողը կմշակի և կիրականացնի արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ, որոնք ուղղված կլինեն կազմակերպության գործունեության և ծրագրերի իրականացման վերաբերյալ իրազեկության ձևավորմանը և բարձրացմանը։
Մասնավորապես, Հանրային կապերի և հաղորդակցության համակարգողը՝
- Աջակցում է աշխատանքային թիմին PR ռազմավարության մշակման և հանրայնացման աշխատանքներում,
- Մշակում է կազմակերպության հաղորդակցության և հանրային կապերի ռազմավարությունը, ներառյալ՝ թվային և սոցիալական մեդիայի ռազմավարությունները` ապահովելով դրանց արդյունավետ իրականացումը,
- Կազմակերպում և համակարգում է նախատեսված Ֆոտո-վիդեո-մուլտիմեդիա և տեքստային նյութերի ստեղծումը և տարածումը,
- Կառուցում և զարգացնում է արդյունավետ հարաբերություններ ազդեցիկ լրատվամիջոցների և լրագրողների հետ՝ կազմակերպության նորությունների և այլ նախաձեռնությունների մասին պատմություններ տեղադրելու համար,
- Մշակում և վարում է լրատվամիջոցների և շահագրգիռ կողմերի ցանկը և տվյալների բազան,
- Համագործակցելով կազմակերպության աշխատակզմի հետ՝ մշակում է նյութեր (մամլո հաղորդագրություն, կորպորատիվ հայտարարություններ, տեղեկագրեր և ստեղծագործական բովանդակություն) և ղեկավարի համաձայնությամբ ապահովում է դրանց հրապարակումը,
- Նախաձեռնում և համակարգում է միջոցառումներ, որոնք աջակցում և նպաստում եմ կազմակերպության հաղորդակցման և ճանաչելիության բարձրացմանը, օգնում է դրանց պլանավորմանը՝ ներառյալ միջոցառումների համակարգողների հետ աշխատանքը,
- Ղեկավարում է կազմակերպության սոցիալական էջերի պրոֆիլները և ներկայությունը ՝ ներառյալ Facebook-ը, Twitter-ը, Youtube-ը, Instagram-ը, Tik Tok-ը և այլն,
- Համագործակցում է ֆոնդահայթայթման մասնագետի հետ` ֆոնդահայթայթման արշավների նախագծման և իրականացման նպատակով,
- Մասնակցում է տարեկան գործողությունների պլանի մշակման աշխատանքներին, իրականացնում հաղորդակցությանը և հանրային կապերին առնչվող այլ հանձնարարություններ:
Պահանջվող գիտելիքները, ունակությունները, հմտությունները
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է լրագրության, հանրային կապերի, հասարակական գիտությունների ոլորտներում),
- Հանրային կապերի կամ մարքեթինգի ոլորտներում աշխատանքային փորձ,
- Նորարար և ստեղծագործ միտք,
- Հանրային կապերի միջավայրի և մեխանիզմների լավ իմացություն,
- Մեդիա հարաբերությունների կառավարման փորձ,
- Ստեղծագործելու, խմբագրման (ֆոտո /վիդեո/տեքստ) հմտություններ,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, եզդիերենի իմացությունն կդիտվի որպես առավելություն,
- Գրավոր և բանավոր հաղորդակցության զարգացած հմտություններ,
- Որոշում կայացնելու և պատասխանատվություն կրելու ունակություն և պատրաստակամություն,
- ժամանակի կառավարման և պլանավորման հմտություններ,
- Համակարգչային գիտելիքներ, դիզայներական ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Դիմելու համար՝ ուղարկեք ձեր CV-ները (ինքնակենսագրական) և մոտիվացիոն նամակը [email protected] էլ․հասցեին։
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2018թ․-ին։ Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր՝ ուղղված եզդիների իրավունքների պաշտպանությանը, եզդիական մշակույթի և ինքնության պահպանմանը, եզդի երիտասարդների հզորացմանը և այլն։
Job