We are small teams doing BIG things!
Published on: 16 September, 2021
Job or Vaccination What the Citizens Would Choose? Online Debate
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «Աշխատանք կամ պատվաստում․ ո՞ր տարբերակը կընտրեն քաղաքացիները» թեմայով։
Բանախոսներ՝
Նունե Բակունց՝ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն
Վիոլետ Զոփունյան՝ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ
Աշոտ Բարսեղյան՝ Ռեստորանների ասոցիացիայի նախագահ
Նինա Հակոբյան` «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան
Արդարադատության նախարարության՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով սահմանվում է հանրային պաշտոնյային աշխատանքից ազատելու նոր հիմք: Այն է՝ սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը` պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ։
Համաձայն նախագծի՝ գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։
Նախագծով սահմանված պարտականությունը տարածվում է նաև քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վրա, բացառությամբ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների։
Քննարկումն իրականացվում է «Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացը աշխատանքային իրավունքների ոլորտում» ծրագրի շրջանակում։
***
«Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացն աշխատանքային իրավունքների ոլորտում» ծրագիրը իրականացվում է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ, ԵՀՀ և ԴԱՏԱ կոնսորցիումի տեսակետները:
———————————————
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝
https://www.youtube.com/user/MediaCenterArmenia