Announcement of cooperation. Researcher-lawyer ( in Armenian)
Աղբյուրը ` «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Համագործակցության հայտարարություն: Հետազոտող-իրավաբան
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հրավիրում է համագործակցության հետազոտական գործունեության փորձ ունեցող մասնագետի, ով կմիանա ԻՊԱՍ թիմին հետազոտական աշխատանքներին աջակցելու համար:
Թեկնածուից պահանջվում է ունենալ գիտելիքներ քրեական արդարադատության ոլորտում մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին ուղղված` Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների վերաբերյալ, Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական համակարգի, մարդու իրավունքների և քրեական արդարադատության ոլորտների խնդիրների ու կարիքների վերաբերյալ, ծանոթ լինել մարդու իրավունքների և դատաիրավական համակարգին առնչվող ռազմավարություններին, օրենսդրությանը և քաղաքականության բարեփոխումների ծրագրերին:
Թեկնածուն պետք է օժտված լինի վերլուծական և հետազոտական, հարցազրույցներ վարելու և տվյալներ հավաքագրելու հմտություններով, գրավոր և բանավոր հաղորդակցման կարողություններով:
Հետազոտողի հիմնական պարտականություններն են.
• Կազմակերպության գործունեության նպատակներից բխող ոլորտային իրավական հետազոտությունների իրականացում,
• անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ հարցազրույցների իրականացում,
• հավաքված տեղեկատվության վերլուծություն և ամփոփում,
• վերլուծական նյութերի պատրաստում և առաջարկությունների մշակում,
• այլընտրանքային կարծիքների և դիտարկումների նախագծերի մշակում:
Թեկնածուին ներկայացվող հիմնական պահանջներն են.
• Բարձրագույն իրավաբանական կրթություն,
• Հարցազրույցներ վարելու և տվյալներ հավաքագրելու հմտություններ,
• Վերլուծական և հետազոտական կարողություններ ու հմտություններ,
• Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի ու ռուսերենի աշխատանքային մակարդակի գիտելիքներ,
• Նախաձեռնողականություն,
• Պատասխանատվության բարձր զգացողություն և բարեխղճություն,
• Թիմային և անկախ աշխատելու կարողություն,
• Շարունակական զարգացման և նոր հմտություններ սովորելու ձգտում:
Հետաքրքված և վերոգրյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը և իրականացված հետազոտության օրինակը [email protected] հասցեին մինչև 2020 թ. հուլիսի 31-ը՝ էլեկտրոնային նամակի թեմայում նշելով Հետազոտող-իրավաբան վերնագիրը:
Ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հայաստան, 0002, ք. Երևան, Ամիրյան 11, բնակարան 24
Հեռ. +374(10) 505 303 Բջջ. +374(98) 505 303, Էլ. Փոստ` [email protected], Կայքէջ` www.prwb.am