Job vacancy announcement (Armenian)
Կազմակերպություն՝ «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպություն
Պաշտոն՝ Ծրագրերի ավագ ղեկավար
Տևողություն՝ 14 ամիս
Աշխատանքի սկիզբ՝ մարտ 2016
Վայր՝ Հայաստան
Ամփոփ նկարագիր․ Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հայտարարում է Ծրագրերի ավագ ղեկավարի հաստիքի մրցույթ։
Հանրային լրագրության ակումբն իրականացնում է ծրագրեր, որոնց նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը: Ծրագրերի նպատակն է աջակցել անվտանգության, կայունության ու համագործակցության պահպանմանը տարածաշրջանում:
Աշխատանքի նկարագրություն․ Ծրագրերի ավագ ղեկավարը պատասխանատու է լինելու ՀԼԱ Հայաստան-Թուրքիա ծրագրի, ՀԼԱ ընթացիկ եւ աշխատանքի ընթացքում սկսված նախագծերի ղեկավարման եւ համապատասխան գործընկերների միջև համագործակցության իրականացման համար: Նաև պատասխանատու կլինի նախագծի իրականացման, համակարգման վերահսկման, գործողությունների ժամկետների պահպանման, տվյալ նախագծի՝ իր ենթակայությամբ աշխատող աշխատակազմի համակարգման, Թուրքիայի գործընկերների ու նախագծի դոնոր կազմակերպությունների (այդ թվում՝ ԵՄ, ԱՄՆ դեսպանատուն և այլն) հետ համագործակցության, նախագծի մասին հանրային իրազեկման աշխատանքների զարգացման, դրանց ռազմավարության մշակման, կատարման վերահսկման համար: Ծրագրերի ավագ ղեկավարը ցպահանջ ճանապարհորդելու է Հայաստանում և Հայաստանից դուրս:
Աշխատանքային պարտականություններ՝
Ծրագրերի ավագ ղեկավարը
պատասխանատու է նախագծերի ու ծրագրերի իրականացման, համակարգման եւ համակարգման վերահսկման, գործողությունների ժամկետների պահպանման, գործընկերների հետ համագործակցության, նախանշված արդյունքներին հասնելու համար։
պատասխանատու է հետևել, որ նախագծի աշխատանքները համապատասխանեն դոնոր կազմակերպության քաղաքականությանն ու կարգավորումներին, արժեքներին ու առաքելությանը:
պատասխանատու է նախագծի արդյունքների սահմանման, պլանավորման, բյուջեի մշակման, գործողությունների ծրագրերի կազմման, հաղորդակցման պրոցեսների համար:
պատասխանատու է նախագծի աշխատակազմին պատշաճ ուղղություն, ցուցումներ ու հանձնարարություններ տալու համար, որպեսզի իր պատասխանատվության ներքո աշխատող գործընկերները արհեստավարժորեն եւ հաջող իրականացնեն ծրագիրը եւ նախանշված ժամկետներում հասնեն ծրագրային նպատակներին ու արդյունքներին։
պատասխանատու է ծրագրերին առնչվող բովանդակային փաստաթղթերի եւ հաշվետվությունների պատրաստման համար:
պատասխանատու է ժամանակին ծրագրի եւ կազմակերպության ղեկավարին հնարավոր ռիսկերի կամ խնդիրների մասին տեղեկացնելու համար:
պատասխանատու է ծրագրի/երի աշխատանքների արդյունավետ պլանավորման, ծրագրային աշխատանքների շրջանակներում աշխատակազմի աշխատանքները, ինչպես նաեւ նախագծում ներգրավված խորհրդատուների ու կամավորների հետ աշխատանքները համակարգելու համար։
պատասխանատու է կազմակերպությանն ու ծրագրին առնչվող փաստաթղթերի պատշաճ պահպանման, արխիվացման ու դրանց գաղտնիությունը պահպանելու համար:
պատասխանատու է ծրագրի իրազեկման ռազմավարության մշակման, հանրային իրազեկման աշխատանքների վերահսկման, բովանդակային նյութերի պատրաստման եւ իրազեկման մեխանիզմների ու գործիքների պրոֆեսիոնալ կիրառման ապահովման համար։
ներգրավված է լինելու նոր նախագծերի ու ծրագրերի մշակման եւ փաստաթղթավորման աշխատանքներում։
պատասխանատու է լինելու կազմակերպության անունից կազմակերպության գործընկերների հետ կապերի ու դրանց զարգացման համար։
կազմակերպության անունից հանդես է գալու հանրային միջոցառումներին, աշխատանքային հանդիպումներին։
պետք է ցուցաբերի ճկունություն ու ստեղծագործական միտք նախագծի կազմման, իրականացման ու վերահսկման ժամանակ, լուծի հնարավոր խնդիրները, առաջարկի ու իրականացնի նորարարական լուծումներ:
Պահանջվող որակավորում
Մագիստրոսի կամ համարժեք կոչում` կառավարման, կազմակերպչական զարգացման կամ այլ հարակից ոլորտներում,
Առնվազն 3 տարվա փորձ նախագծերի ղեկավարման, աշխատանքների վերահսկման ու գնահատման, ռազմավարական նախագծման ոլորտներում,
Հաշվետվություններ կազմելու հարուստ փորձ,
Պետական, դոնոր, քաղաքացիական հասարակության ու միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձ,
Համակարգչի և գրասենյակային սարքավորումների օգտագործման հմտություններ
Հայերենի, անգլերենի, ռուսերենի գերազանց իմացություն, թուրքերենի իմացությունը ցանկալի է:
Անձնական հատկանիշներ
Նախագծերի ավագ ղեկավարը պետք է ունենա հետևյալ կարողությունները՝
Էթիկա – պետք է իմանա բիզնես էթիկայի կանոններն ու հետևի, որ սեփական ու մյուս աշխատակիցների պահվածքը չի հակասում կազմակերպության արժեքներին:
Արդյունավետ հաղորդակցում – պետք է խոսի, ունկնդրի ու գրի պարզ ու մանրակրկիտ ձևով, արագ արձագանքի՝ օգտագործելով հաղորդակցման պատշաճ ու արդյունավետ գործիքներ ու հնարներ:
Ստեղծագործական միտք/նորարարություն – ստեղծագործ ու նորարար մոտեցումները անհրաժեշտ են կազմակերպության գործունեության առաջընթացն ապահովելու ու նոր հնարավորություններ ստեղծելու համար:
Աջակցություն թիմային աշխատանքին – պետք է համագործակցի ու արդյունավետ աշխատի թիմի մյուս անդամների հետ նպատակներ սահմանելիս, խնդիրներ լուծելիս ու որոշումներ կայացնելիս:
Առաջնորդում – պետք է աջակցի մյուսներին հասնել այնպիսի արդյունքների, որոնք ուղղված են ի շահ կազմակերպության եւ իրականացվող նախագծերի:
Որոշումներ կայացնելու ունակություն – պետք է գնահատի իրավիճակը ռիսկերը, հրատապությունն ու կարևորությունը սահմանելու ու որոշումներ կայացնելու համար, ընդունի այնպիսի որոշումներ, որոնք չեն հակասի կազմակերպության ու իրականացվող նախագծերի կանոններին, առաջնահերթություններին, նպատակներին:
Կազմակերպչականություն – պետք է սահմանի առաջնահերթություններ, մշակի աշխատանքային ժամանակացույց, վերահսկի ծրագրերի ընթացքն ու առաջընթացը:
Ծրագրելու ունակություն – պետք է մշակի ծրագրերի առաջընթացն ապահովվող ռազմավարություն եւ գործողությունների պլան, սահմանի ու իրականացնի գործողությունների ծրագրեր, գնահատի ընթացքն ու արդյունքները:
Հաղորդակցության հմտություններ - պետք է ունենա հաղորդակցության պրոֆեսիոնալ հմտություններ եւ ունակություններ, ժամանակին եւ պատշաճ կերպով իրազեկի ինչպես ղեկավարին, այնպես էլ գործընկերներին՝ աշխատանքին առնչվող զարգացումների մասին։
Խնդիրներ լուծելու ունակություն – պետք է գնահատի խնդրահարույց իրավիճակները պատճառները վերհանելու, համապատասխան տեղեկություն հավաքելու ու վերլուծելու, հնարավոր լուծումներ առաջարկելու համար:
Նախաձեռնողականություն - պետք ունենա նախաձեռնողականություն։
Աշխատանքային պայմաններ
Ծրագրերի ավագ ղեկավարն աշխատելու է գրասենյակային պայմաններում, սակայն նախագծի շրջանակներում կարող է նաև աշխատել ոչ ստանդարտ աշխատանքային վայրերում:
Ծրագրերի ավագ ղեկավարն աշխատելու է ստանդարտ աշխատանքային շաբաթ, սակայն նախագծի ժամկետները պահպանելու համար հնարավոր է պահանջվի նաև աշխատել երեկոներն ու հանգստյան օրերին:
Դիմելու ընթացակարգ
Նշված որակավորումներին համապատասխանող հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել CV և ուղեկցող նամակ (անգլերեն) [email protected] հասցեին:
Դիմելու վերջնաժամկետ՝ 25 փետրվար, 2016
Սկզնաղյուրն այստեղ։