Journalistic Research in the Field of Mining
Ներածություն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում հրավիրում է լրագրողներին՝ ներկայացնելու ընդերքօգտագործման ոլորտում հետաքննական նյութերի պատրաստման առաջարկներ: Նյութերը կարող են լինել տարբեր ձևաչափի հոդվածներ, տեսանյութեր, ինֆոգրաֆիկաներ և այլն։ Խրախուսվում է մուլտիմեդիա նյութերի պատրաստումը։
Առաջարկվող թեմաները պետք է միտված լինեն բարձրացնելու հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
Հետաքննական մեկ ծրագրի ֆինանսավորման սահմանաչափը 2,405,000 ՀՀ դրամ է։
Ծրագրերի մեկնարկը 2020 թվականի օգոստոսի 10-ն է։
Հոդվածները պետք է պատրաստ լինեն հրապարակման մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հայտերի գնահատման չափորոշիչներ
- Ներկայացված հայտերը կգնահատվեն փորձագիտական հանձնաժողովի կողմից՝ ըստ հետևյալ չափորոշիչների.
- Առաջարկվող հետաքննություն (40 միավոր)՝ խնդրի և կարիքի հիմնավորումը
- Արդյունքների հետագա կիրառելիությունը (30 միավոր)՝ հետաքննական նյութի արդյունքում իրականացված բացահայտման հետագա ազդեցությունը հանքարդյունաբերության քաղաքականության կատարելագործման առումով
- Բյուջեն և բյուջեի նկարագրականը (30 միավոր)՝ բյուջեի համապատասխանությունը նպատակներին և առաջարկվող ծախսերի իրատեսականությունը
- Բացի վերը նշվածից՝ փորձագիտական հանձնաժողովի կողմից հաշվի են առնվելու ներկայացվող առաջարկի նորարարությունը և այն հետաքննական նյութերին չկրկնելու հանգամանքը։
Առաջարկի ներկայացման կարգը
Հայտ ներկայացնող լրագրողները պետք է ուղարկեն հետևյալ փաթեթը.
Ծրագրի առաջարկը` կից ներկայացված ձևաչափով (Դիմումի ձև)
- Աշխատանքային պլանը (Հավելված 1)
- Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և դրա նկարագիրը (Հավելված 2)
Գրություն լրատվամիջոցի խմբագրից՝ հրապարակման հաստատման մասին։
Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. հուլիսի 20-ը՝ օրվա վերջ [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով «Investigative Journalists_Proposal»: