Journalists' Club "Asbarez" in Yeghegnadzor looks for an employee
Աղբյուրն՝ այստեղ
Հարգելի երիտասարդներ,
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Եղեգնաձորում իր ստեղծած քաղաքացիական երիտասարդական կենտրոնի աշխատանքները համակարգելու համար հայտարարում է համակարգողի մրցութ: Կենտրոնի համակարգողի զբաղվածությունը`շաբաթական առնվազն 20 ժամ, կամ` կես դրույք: Աշխատավարձը մոտավորապես 75.000 դրամ` եկամտային հարկը ներառյալ: Պայմանագիրը` տաս ամիս, սկսած 2016 թ. դեկտեմբերի 1-ից: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է. 2016 թվականի նոյեմբերի 10-ը, ժամը 23:59-ը:
Թեկնածուների հետ հարցազրույցները կլինեն կենտրոնում,հասցեն՝ ք.Եղեգնաձոր,Նարեկացու փ.18ա,Օրանժի գրասենյակի շենքի երկրորդ հարկ, ,նոյեմբերի 25-ին, ժամը կհաղորդվի լրացուցիչ:
Կենտրոնի համակարգողի ցանկ կազմող հիմնական աշխատանքներն են.
• Եղեգնաձորի եւ հարակից համայնքների ակտիվ երիտասարդության համախմբում` հանրային շահերի պաշտպանության գաղափարի եւ գործողությունների համար
• Կենտրոնի շահառուների հատուկ ուսուցումների համակարգում
• Առողջապահական, կրթական հիմնարկների եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի մասնակցային մոնիտորինգի իրականացման համակարգում
• Շահերի պաշտպանության եւ հանրային միջոցներ օգտագործող հաստատությունների թափանցիկության եւ հաշվետվողականության մակարդակի բարձրացմանն ուղղված այլ գործողությունների նախաձեռնում եւ իրականացում
• Կենտրոնի գրասենյակի եւ միջոցների պահպանում եւ կառավարում:
Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ներկայացնել.
1. Կենսագրական. ուսում, աշխատանք, հասարակական գործունեության փորձ եւ այլն:
2. Հետաքրքրվածության նամակ, այն մասին, թե ինչու է թեկնածուն ուզում աշխատել այդ պաշտոնում, ինչ կարողություններ ունի թեկնածուն, ինչու պիտի մրցութային հանձնաժողովը նախապատվությունը տա հենց իրեն: Նամակում հարկավոր է նշել առնվազն երկու հոգու անուն-ազգանուն, զբաղվածություն եւ կոնտակտային տվյալներ, որոնք կարող են հավաստել թեկնածուի պատրաստվածության մակարդակը այսօրինակ աշխատանքի համար:
Հիշյալ երկու փաստաթղթերից մեկի բացակայության դեպքում հայտը չի քննարկվելու:
Նախապատվությունը տրվելու է առավել փորձ, գիտելիքներ եւ լեզուներ իմացող թեկնածուներին:
Հայտերը կարող են ներկայացվել (1) էլեկտրոնային նամակով եւ (2) փոստային նամակով.
(1) Էլեկտրոնային հայտերի հասցեներն են. [email protected],[email protected]
Էլեկտրոնային նամակն ստանալուց հետո եռօրյա ժամկետում հայտատուն կստանա էլեկտրոնային նամակ այն մասին, որ իր հայտն ստացվել է:
(2) Փոստային առաքման հասցեն է. Հայաստան, Գյումրի, Պուշկինի փ., 96: Փոստային առաքմամբ դիմելու դեպքում խորհուրդ է տրվում նամակն առաքել «Ծանուցագրով» ռեժիմով, որպեսզի ետ ստանաք ակումբում ձեր նամակն ստանալն հավաստող կտրոնը:
Այս հայտարարության հետ կապված տեխնիկական հարցերով կարող եք դիմել ծրագրի համակարգող Աննա Խաչատրյանին ` 0312 5 06 22 հեռախոսահամարով: