Katarine Women's Political Leadership Program
Երբևէ մտածե՞լ եք Ձեր կարիերայում կամ քաղաքականության ոլորտում առաջնորդի դեր ստանձնելու մասին: Ձեզ ասե՞լ են, որ Դուք բնատուր առաջնորդ եք: Ձեզ երբևէ հետաքրքրե՞լ է, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի դառնաք ճիշտ և արդյունավետ որոշումներ կայացնող: «ԿԱՏԱՐԻՆԵ» կանանց քաղաքական առաջնորդության ծրագիրը Ձեզ կնախապատրաստի քաղաքականության մեջ ղեկավար դերակատարում ունենալու համար, հնարավորություն կտա կապեր հաստատել երկրի ներկայիս քաղաքական առաջնորդների և կուսակցությունների հետ, ինչպես նաև գիտելիք, հմտություններ և փորձ ձեռք բերել՝ դեպի առաջնորդություն տանող Ձեր ճանապարհին հաջողության հասնելու համար:
Դիմե՛ք այսօր, անկախ նրանից, թե Ձեր կարիերայի որ փուլում եք գտնվում:
*****************
«ԿԱՏԱՐԻՆԵ» կանանց քաղաքական առաջնորդության ծրագիրը ոգեշնչված է Կատարինե Զալյան Մանուկյանի կերպարով, ով 1919 թվականին եղել է առաջին հայ կին պատգամավորներից մեկը: 12 ամիս տևողությամբ վերապատրաստման, ուսուցման և ուղղորդման շարունակական ծրագիրը կանանց կօգնի զարգացնել հաջողակ քաղաքական կարիերայի և առաջնորդության համար անհրաժեշտ հմտություններ: Ծրագիրն իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (ԱԺԻ/NDI) կողմից` ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ:
Ինչո՞վ է այս ծրագիրը յուրահատուկ․
- Այն Ձեզ կտա կարևոր և բազմատեսակ հմտություններ, ինչպիսիք են՝ արդյունավետ հաղորդակցություն, առաջնորդություն, քաղաքական և կարևոր հարցերի շուրջ քարոզարշավի իրականացում, ի թիվս այլոց:
- Դուք հնարավորություն կունենաք կապեր հաստատել Հայաստանի և օտարերկրյա հայտնի քաղաքական առաջնորդների հետ:
- Ծրագրի շրջանակներում այլ երկրներից հրավիրված ոլորտի նշանավոր փորձագետները Ձեզ հետ կկիսվեն իրենց գիտելիքներով։
- Ծրագիրն անվճար է, և մասնակիցներին կտրամադրվեն բոլոր անհրաժեշտ նյութերը։
Աշխատելով Հայաստանում գործող կուսակցությունների, Ազգային ժողովի, կին առաջնորդների, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների հետ՝ NDI-ը նախաձեռնել է հայտերի ներկայացման բաց գործընթաց՝ բացահայտելու Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում բնակվող այն կանանց, ովքեր ցանկություն և ներուժ ունեն ստանձնելու քաղաքական և առաջնորդության դերեր: «ԿԱՏԱՐԻՆԵ» կանանց քաղաքական առաջնորդության ծրագիրը չունի տարիքային սահմանափակում, և ծրագրում կարող են ընդգրկվել կանայք Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից, տարբեր կուսակցություններից, ինչպես նաև անկուսակցական կանայք: Ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար ընտրված մասնակիցները պետք է բավարար ժամանակ հատկացնեն (ամսական առնվազն 2-3 օր) ծրագրի ողջ ընթացքում:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը ***2020 թվականի հունվարի 14-ն*** է: Խնդրում ենք չհետաձգել դիմելու գործընթացը, քանի որ «ԿԱՏԱՐԻՆԵ» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրում նախատեսված տեղերը սահմանափակ են: Ծրագրի այս փուլում չընտրված մրցունակ դիմորդների անունները կգրանցվեն հերթացուցակում։ Ծրագիրը կմեկնարկի 2020թ․ փետրվարին։
Էլ․ փոստ՝ [email protected] (հարցերի դեպքում)
Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ 14 հունվարի 2020 թ.