Kenn Kakosian Family Scholarship for YSU Students [in Armenian]
«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը կրթաթոշակ է տրամադրում Երևանի պետական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մարզաբնակ ուսանողներին՝ փոխհատուցելով չորս տարիների ուսման վարձավճարը:
Կրթաթոշակի համար դիմող ուսանողները պետք է ներկայացնեն, թե ինչպես են ուսումն ու իրենց հետազոտական նախագծերը նպաստելու համայնքային կյանքի բարելավմանն ու բարգավաճմանը։
Կրթաթոշակ ստացած ուսանողները հետագայում պետք է կյանքի կոչեն կարողությունների զարգացմանն ուղղված ներկայացված ծրագրերը:
«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամի կրթաթոշակակիրներն ընտրվելու են 2023 թվականի աշնանը:
Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ է [email protected], [email protected] էլհասցեներին ուղարկել ստորև նշված փաստաթղթերը․
- մոտիվացիոն նամակ՝ հիմնավորելով առաջարկվող ծրագրի օգտակարությունը համայնքի զարգացման գործում,
- ֆակուլտետից տեղեկանք՝ ներառյալ ՄՈԳ-ը, կիսամյակի վարձավճարի չափը (ներառյալ զեղչերը),
- անձնագրի պատճենը (գրանցման էջը):
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 6-ը:
Հավելյալ հարցերի դեպքում գրել [email protected] էլհասցեին:
Մանրամասիներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։