Labor Rights in Armenia-Training
Հանրային քաղաքականության ինստիտուտը հրավիրում է մասնակցելու «Աշխատանքային իրավունքները, դրանց պաշտպանությունն ու լուսաբանումը» թեմայով երկօրյա աշխատաժողովին, որը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 20-ին և 21-ին, Աղվերանի «Պարկ Ռեզորթ» հյուրանոցային համալիրում:
Միջոցառման ընթացքում կներկայացվեն աշխատանքային իրավունքի գործող կարգավորումներն ու դրանց առնչությամբ ՀՀ միջազգային պարտավորությունները, աշխատանքային իրավունքների ու աշխատողների շահերի պաշտպանության դատական և արտադատական եղանակները:
Աշխատանքային հիմնախնդիրների լուսաբանման, աշխատանքին և սոցիալական թեմաներին վերաբերող տվյալների հետ աշխատելու հարցերը ևս կքննարկվեն, այդ թվում՝ դերախաղերի ու գործնական վարժությունների միջոցով:
Աշխատաժողովը կեզրափակվի ժամանակակից աշխարհում արհմիությունների դերի և աշխատանքի ֆենոմենի վերաիմաստավորման մասին քննարկմամբ:
Աշխատաժողովը կազմակերպվում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Աշխատանքային իրավունքները Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Այս ծրագրի շնորհիվ արդեն իսկ գործարկվել է www.labour.am կայքը, որտեղ զետեղված են աշխատանքի ակտուալ խնդիրներին նվիրված հոդվածներ, ՀՔԻ նախաձեռնած բանախոսությունների տեսանյութեր, հետազոտություններ, այլ օգտակար նյութեր:
Նույն ծրագրի շրջանակներում տրվել է նաև «Աշխատանքային իրավունքները Հայաստանում» խորագրով վավերագրական ֆիլմերի մրցույթի մեկնարկը (https://goo.gl/kEaAhw), որի վերջնաժամկետը հոկտեմբերի 15-ն է:
Աշխատաժողովը կարող է օգտակար լինել հասարակական կազմակերպությունների և նախաձեռնությունների ներկայացուցիչների, լրագրողների, իրավապաշտպանների, ուսանողների, ինչպես նաև՝ այն անձանց համար, որոնց գործունեությունն առնչվում է կամ ապագայում կարող է առնչվել աշխատանքային խնդիրների բնագավառին:
Աշխատաժողովի օրակարգն է՝ https://goo.gl/Vg2HMe
Միջոցառման կազմակերպիչները հոգում են մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը. Երևանից և մարզերից դեպի Աղվերան և հակառակ ուղղությամբ տրանսպորտային տեղաշարժի, սննդի և գիշերակացի ապահովումը:
Աշխատաժողովին մասնակցելու համար խնդրում ենք մինչև հոկտեմբերի 16-ը [email protected] հասցեին ուղարկել Ձեր CV-ն՝ նամակի դաշտում նշելով. “Labour rights”:
Ընտրված մասնակիցները կիրազեկվեն մեկնելու վայրի և ժամի վերաբերյալ պատասխան նամակով կամ հեռախոսազանգով:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 541 847: