Live Training with psychologist Anush Aleksanyan (Armenian)
Աղբյուրը՝ Երկուսով - հոգեբանական մասնագիտացված կենտրոն
Ճգնաժամերը մեր կյանքի անբաժան մասն են կազմում՝ դժվար, ցավոտ, բայց անքակտելի մասը․․․
Ավելի հանգիստ և հարմարավետ պայմաններին մարդիկ արագ են սովորում և շուտ մոռանում են, որ կան նաև ճգնաժամային ժամանակներ: Այդ իսկ պատճառով ճգնաժամերը լինում են անսպասելի և շատ ծանր են ապրվում:
Սակայն պետք է հիշել, որ ճգնաժամերը որակական փոփոխությունների ժամանակաշրջաններ են: Իսկ դրանց միջև ընկած ժամանակահատվածները՝ քանակական: Ներկա փուլում մեզ բոլորիս պետք է արագ կողմնորոշվել, ավելի սթափ դատել, ճկուն լինել և հաղթահարել ճգնաժամը:
Ճգնաժամից հետո մենք գուցե կարիք ունենանք վերադիրքավորվելու, ընդունելու կյանքի նոր մարտահրավերները, նոր բաներ ձեռնարկելու և ի վերջո՝ զարգանալու, առաջ գնալու:
__________
Եթե չհոգնեք, մի տասը օր տարբեր հավես բաներ կքննարկենք իրար հետ: Վաղը թեմաները կդնենք: Տեսանյութերը կլինեն հասանելի նաև հետագայում: Պլանավորում եմ ժամը 9-ին մոտ սկսել: Ի՞նչ կածիքի եք: