Local Democracy School. Apply now (in Armenian)
«Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպությունը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում հայտարարում է «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի ընդունելության մրցույթ։
Մրցույթին կարող են մասնակցել 18-ից 35 տարեկան այն երիտասարդները, որոնք՝
- բնակվում (հաշվառված) են ՀՀ մարզերից մեկում (առանց բացառության),
- երազում են դառնալ երիտասարդ առաջնորդներ,
- ցանկանում են ակտիվ դերակատարում ունենալ իրենց համայնքի հանրային կյանքում,
- պատրաստակամ են մասնակցել զարգացման և բարեփոխումների գործընթացներին,
- նպատակադրված են ապագայում մաս կազմել համայնքային իշխանությանը։
Մրցույթում ընտրված երիտասարդները հնարավորություն կստանան մասնակցելու «Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի (ՏԺԴ-ի) մեկնարկային եռօրյա դասընթացին (ապրիլի 19-21, Աղվերան), որի ընթացքում կներկայացվեն ՏԺԴ-ի գործունեության ձևաչափը, նպատակներն ու գործառույթները, ինչպես նաև կծավալվեն հետաքրքիր թեմատիկ քննարկումներ՝ նվիրված տեղական ինքնակառավարման և ժողովրդավարության հարցերին։
ՏԺԴ-ն երիտասարդներին հնարավորություն կընձեռնի նաև.
- մասնակցել մարզերում իրականացվելիք հետագա խորացված դասընթացներին,
- մասնակցել մարզերում ՏԺԴ-ի հետագա գործունեության կազմակերպմանը,
- անցնել աշխատանքային պրակտիկա համայնքապետարաններում, համայնքային կազմակերպություններում, մարզպետարաններում, նախարարություններում, ՀԿ-ներում և այլ կազմակերպություններում։
Մրցույթին մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը ապրիլի 10-ն է։
Մրցույթում ընտրված բոլոր մասնակիցների` ՏԺԴ-ի գործունեության հետ կապված ճանապարհածախսը, սնունդը և գիշերակացը կփոխհատուցվեն կազմակերպիչների կողմից։
Հարցերի և լրացուցիչ այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 531397, 531398 հեռախոսահամարներով, գրել [email protected] էլեկտրոնային հասցեով կամ ՏԺԴ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջին։
«Տեղական ժողովրդավարության դպրոց»-ի մասին
Դպրոցի հիմնական նպատակն է ուսուցանել և պատրաստել ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդ մասնագետներ ՀՀ համայնքներում, ովքեր կունենան գիտելիքներ և հմտություններ թե՛ տեղական ինքնակառավարման ոլորտում, թե՛ հարակից գործառնական ոլորտներում և նշանակալի դերակատարում կունենան ՀՀ հանրային կառավարման բարեփոխումներում։