Local Self-government Specialist - CFOA
Աղբյուրը՝ www.job.am
Նկարագրություն
«Համայնքների ֆինանսիստների միավորում» (ՀՖՄ) հասարակական կազմակերպությունը, պայմանագրային հիմունքներով, աշխատանքի է հրավիրում դասավանդման փորձ ունեցող տեղական ինքնակառավարման ոլորտի մասնագետի՝ ՀՖՄ կողմից հիմնված «Տեղական ժողովրդավարության դպրոցում» (ՏԺ դպրոց) որպես փորձագետ ներգրավվելու համար։
ՏԺ դպրոցը նպատակ ունի ՀՀ համայնքներում (բացառությամբ Երևանի) զարգացնել համայնքաբնակ ակտիվ երիտասարդության կարողությունները, հմտություններն ու գիտելիքները տեղական ժողովրդավարության, այդ թվում, տեղական ինքնակառավարման ոլորտում, դրան զուգակցելով հաղորդակցման, տեղեկացվածության բարձրացման, ծրագրային կառավարման պրակտիկ հմտություններ ու գիտելիքներ։
Աշխատանքի նկարագրություն
Նախատեսվում է, որ փորձագետը, աշխատելով ՀՖՄ և գործընկեր կազմակերպությունների փորձագիտական խմբի հետ, հիմք ունենալով տվյալ թեմայի դասավանդման մեթոդաբանությունը՝ պետք է մշակի դասավանդման համար անհրաժեշտ թեմատիկ նյութեր (դասական և ինտերակտիվ) և իրականացնի կարճաժամկետ դասավանդում Հայաստանի տարբեր մարզերում։
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն, ցանկալի է հանրային կառավարման, տնտեսագիտության կամ քաղաքագիտության ոլորտներում
-
Չափահաս (18-35 տարեկան) լսարանի հետ աշխատանքի և դասավանդման փորձ (պարտադիր է)
-
Դասական և ինտերակտիվ դասավանդման նյութերի մշակման փորձ
-
Հաղորդակցման պրոֆեսիոնալ ունակություն
-
Համակարգելու հմտություն
-
Հայերեն լեզվի գերազանց իմացություն
-
Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
Հավելյալ նշումներ
Դիմելու դեպքում հայերեն լեզվով ինքնակենսագրականը(CV/Resume) ուղարկել վերը նշված էլեկտրոնային հասցեով կամ ներկայացնել ՀՖՄ գրասենյակ՝ Երևան, Երվանդ Քոչարի 20 հասցեով։
Հայտերն ընդունվում են մինչև 2019թ. հունիսի 24-ը, ժամը 17։00
Ուղարկի՛ր ռեզյումե այս հասցեին` [email protected]