Training course on "The development of legal capacity for training" (Armenian)
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն մեկնարկում է լրագրողների համար նախատեսված «Լրագրողների կարողությունների զարգացում իրավական ոլորտում» խորագրով 4-օրյա դասընթացը, որը իրականացվում է Վրաստանում Նիդերլանդների դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Օրենքի գերակայությունը հանուն փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Սեմինար-վարժանքը տեղի կունենա նոյեմբերի 18-21-ը Գյումրիում /Շիրակի մարզ/: Այն նպատակ ունի բարձրացնել մասնակիցների իրավական գիտելիքների մակարդակը Հայաստանում խոցելի խմբերի հիմնախնդիրների և խտրականության կանխարգելման նյութերի առավել անաչառ լուսաբանման համար:
Սեմինար-վարժանքի ընթացքում համապարփակ կերպով կուսումնասիրվեն հետևյալ թեմաները՝
-Մարդու իրավունքներ /ընդհանուր հասկացություններ, սահմանումներ, տեղական և միջազգային օրենսդրություն/
-Խտրականության արգելքը միջազգային փաստաթղթերում և ՀՀ կողմից վավերացված պայմանագրերում,
-Ատելության խոսք և խոսքի ազատություն,
-Փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դրսևորումներ, կանխարգելման և պայքարի միջոցներ:
-ԶԼՄ-ների դերը խտրականության դեմ պայքարում:
Հետաքրքրված անձիք պետք է լրացնեն առցանց ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2015թ.-ի նոյեմբերի12-ը: Միայն ընտրված մասնակիցները կտեղեկացվեն հետագա մանրամասների մասին: Դասընթացի ավարտին մասնակիցներին կշնորհվեն մասնակցության վկայականներ:
Մանրամասներն այստեղ: